Yerevan, 09.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թեքեյանական 5-րդ օլիմպիադայի հաղթողները պարգևատրվել են

Society

Արդեն հինգերորդ տարին է, ինչ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը կազմակերպում է գիտելիքների մրցույթ` «Թեքեյանական օլիմպիադա», որում իրենց ուժերն են չափում Հայաստանի եւ Արցախի Վ. Թեքեյանի անվան դպրոցների աշակերտները: Տարեցտարի ձեռնարկն էլ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում եւ ընդլայնում է իր ծավալները: Այս տարի օլիմպիադան անցկացվել է «Մաթեմատիկա», «Հայոց լեզու եւ գրականությու ն» եւ «Անգլերեն լեզու» առարկաներից: Ինչպես տեղեկացրին Թեքեյան կենտրոնից, հիմնադրամը նպատակ ունի օլիմպիադայի միջոցով խթանել եւ խրախուսել հայոց եւ օտար լեզուների, հայ գրականության, ինչպես նաեւ բնագիտական առարկաների իմացությունը, առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալ աշակերտներին դրսեւորել իրենց գիտելիքները, ինչպես նաեւ ծանոթանալ տարբեր մարզերում բնակվող հասակակիցների հետ:

Թեքեյանական 5-րդ օլիմպիադան, որին մասնակցել են Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի, Կարբիի եւ Բերձորի Վ. Թեքեյանի անվան դպրոցների 8-րդ դասարանների թվով 70 աշակերտներ, տեղի է ունեցել Թեքեյան Կենտրոնում: Եվ մինչ մասնագիտական հանձնախումբն ամփոփում էր մրցույթի արդյունքները, հիմնադրամը միջոցառման բոլոր մասնակիցներին առաջարկել է հյուրասիրություն եւ մշակությաին ծրագիր: Այս անգամ նրանք այցելել են Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոն եւ դիտել Հայոց ցեղասպանությանն անդրադարձող «Շխոնց Միհրան» ներկայացումը:

Այնուհետեւ միջոցառումը կրկին տեղափոխվել է Թեքեյան Կենտրոն, որտեղ տեղի է ունեցել մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը եւ հայտարարվել են հաղթող ճանաչված աշակերտների անունները: Սակայն պետք է նշել, որ չկային պարտվողներ, քանի որ բոլոր մասնակիցներն էլ հիմնադրամի կողմից արժանացել են խրախուսական մրցանակների: Միջոցառմանը ներկա էին հյուրեր Հայաստանից եւ Արցախից:

Հյուրերին եւ օլիմպիադայի մասնակիցներին ողջունել է ԹԿՀ տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Շնորհավորելով հաղթողներին՝ նա մասնավորապես փաստել է, որ ավանդական են դարձել Հայաստանում եւ Արցախում գործող Վ. Թեքեյանի անվան հինգ դպրոցների եւ Թեքեյան Կենտրոնի փոխադարձ կապերը, եւ արդեն կայացել է թեքեյանական թիմ, որը միասնական նորանոր հաջողություններ է գրանցում, քանզի մեկի հաջողությունն ու հաղթանակը` բոլորի հաջողությունն ու հպարտությունն է: Տնօրենը նաեւ խորին երախտագիտությունն է հայտնել հիմնադրամի հովանավորներին, նվիրատուներին, հոգաբարձուներին, որոն ց օժանդակության եւ ուշադրության շնորհիվ իրականություն են դառնում բոլոր ծրագրերը: Ծուլիկյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել մրցութային հանձնախմբին:

Այնուհետեւ օլիմպիադայի մասնագիտական հանձնախմբը, որի կազմում էին «Ուսմունք» վարժարանի փոխտնօրեն Ա. Ավետիսյանը (հայոց լեզու եւ գրականություն), ԵՊՀ դասախոս Ա. Մարգարյանը (անգլերեն լեզու) եւ Դ. Դեմիրճյանի անվ. թիվ 139 դպրոցի ուսուցչուհի Ա. Գեւորգյանը (մաթեմատիկա), մասնագիտական կարծիք է արտահայտել եւ գովասանագրեր, պատվոգրեր եւ մրցանակներ հանձնել բարձր առաջադիմություն դրսեւորած աշակերտներին: Շնորհավորելով նրանց՝ հանձնախումբը կարեւորել է ուսումը եւ գոհունակություն հայտնել, որ Թեքեյան դպրոցներն ունեն բանիմաց, խելացի աշակերտներ, որոնք ձգտում են նոր գիտելիքներ ձեռք բերել եւ նոր բարձունքներ նվաճել: Բարձր գնահատանքի են արժանացել նաեւ ուսուցիչները, որոնց ամենօրյա տքնաջան ու բարեխիղճ աշխաըանքի շնորհիվ աշակերտները նոր ձեռքբերումներ են գրանցում:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաեւ Արցախի Վ. Թեքեյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը, որը թեքեյանցիների անունից շնորհակալություն է հայտնել հիմնադրամի դպրոցներին աջակցություն ցուցաբերելու եւ նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար, քանզի նրանք նպաստում են հայ դպրությանն ու նոր սերնդի դաստիարակությանը:

Թեքեյան Կենտրոնում տոնական տրամադրությունը շարունակվել է համերգային ծրագրով, որն էլ ներկայացրել են «Ուսմունք» վարժարանի տաղանդաշատ սաները:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live