Հոսանքի թանկացման դեմ բողոքի ցույցերի ընթացքում արված լավագույն ու ամենահուզիչ լուսանկարները մեկ ֆոտոշարքում
LifestyleBlognews.am-ը գրում է.
Հունիսի 23–ի առավոտյան՝ 5։30–ին, խաղաղ նստացույցի մասնակիցներին ջրցան մեքենաներով և ֆիզիկական ուժի կիրառմամբ ցրելուց հետո «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն ու հարյուրավոր քաղաքացիներ որոշեցին նույն օրը երեկոյան՝ 18։00–ին, հավաքվել Ազատության հրապարակում և քայլերթով շարժվել Բաղրամյան պողոտա։ Այդ օրվանից նրանք գիշեր-ցերեկ չեն հեռանում Բաղրամյան պողոտայից և շարունակում են սպասել իրենց պահանջների կատարմանը: Նստացույցը կրում է խաղաղ բնույթ: Մասնակիցները երգում են, պարում, օգնում իրար ամեն հարցում, հոգ տանում միմյանց մասին և աշխարհին ապացուցում, որ ՀԱՅԸ կարող է տեր կանգնել իր իրավունքներին ու պահանջատեր լինել:
Իսկ հիմա փորձենք լուսանկարներով վերհիշել այս օրերի իրադարձությունները:
Օր առաջին
Ոստիկանները ջրցան մեքենայով ցրեցին նստացույցը


…բայց մեր հնարամիտ ցուցարարները «պատրաստված» եկան նստացույցի


Օրվա երկրորդ կեսին ոստիկաններն արդեն «հանգստանում էին» կատարվածից հետո

Օր երկրորդ, հայ հայտնիները ցուցարարների կողքին են


Պայքարի են դուրս եկել բոլորը

Բարությունը կփրկի աշխարհը

Ապագա մայրիկներն ուղերձ են հղում Կառավարությանը…

…իսկ փոքրիկներն արդեն պայքարում են իրենց ապագայի համար






Պայքարից հետ չեն մնում նաև ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ


Օր երրորդ, ցուցարարները գիշերում և լուսացնում են Բաղրամյան պողոտայում


Ցուցարարներն ու ոստիկանները համերաշխ են 




Սնունդի ու ըմպելիքի պակաս չկա 

Շատ կրեատիվ պաստառ

Պատրաստեց` Անի Հակոբյանը