HTB-ի լրագրող Անաստասի Պակին և օպերատորին աշխատանքից հեռացնելու մասին լուրն ապատեղեկատվություն էր
LifestyleԵրեկ համացանցում լուր տարածվեց, որ HTB-ի լրագրող Անաստասի Պակին և օպերատորին հեռացրել են աշխատանքից: Բավականին հուզված Անաստասիան նշել էր, որ իրեն աշխատանքից ազատել են, քանի որ ուղիղ եթերում ցուցարարները իր խմբագրության համար անընդունելի բովանդակությամբ պաստառներ են պահել: Իսկ օպերատորը հեռանալիս ամեն դեպքում «հիշեցրել է»՝ առանց Ռուսաստանի մեկ օր էլ չեք ապրի:
Այսօր առավոտյան HTB հեռուստաալիքի մեկ այլ լրագրող՝ Էլինա Կազարյանը, հերքեց այդ լուրը: Ըստ նրա Անաստասիայի մոտ հուզմունքից էմոցիոնալ պոռթկում էր եղել, դա էր պատճառը, որ նա մտածել էր, որ իրեն աշխատանքից հեռացրել են: Անաստասիան և նրա օպերատորը շարունակում են աշխատել, իսկ այդ լուրն ընդամենը ապատեղեկատվություն էր: