Ցուցարարները Բաղրամյան պողոտայում թիմերի բաժանվեցին եւ սկսեցին գնդակով խաղալ (լուսանկարներ)
SocietyNews.am-ը գրում է.
Բաղրամյան պողոտայում այսօր՝ հունիսի 26-ի առավոտյան հոսանքի թանկացման դեմ արդեն 4-րդ օրն անընդմեջ նստացույց հայտարարած ակտիվիստները թիմերի բաժանվեցին ու սկսեցին «գործնագործ» խաղալ:
Նույն պահին, մյուս ցուցարարենրը ակտիվորեն աջակցում էին խաղացող թիմերին, մի մասը թեյ, սուրճ ու գաթաներ էր բաժանում գիշերը պողոտայում լուսացրածներին:
Ակտիվիստները ներկաներին տեղեկացրին, որ «Սանիտեք» ընկերությունը հրաժարվում է գալ ու նստացույցի վայրից տանել աղբը: Հիշեցնենք, որ նախորդ օրերին առավոտյան «Սանիտեք»-ի աղբատար մեքենան գալիս տանում էր ցուցարարների կողմից տոպրակների մեջ հավաքած աղբը: Սակայն այսօր ընկերությունը հրաժարվել է աղբատար ուղարկել, նշելով, որ քաղաքի սանմաքրման աշխատանքները կաթվածահար են լինում Բաղրամյան պողոտայում ընթացող ցույցի պատճառով:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, լուսաբացն այսօր ցուցարարներն սկսել են Հայաստանի օրհներգով եւ Տերունական աղոթքով: Մինչ այդ ոջ գիշեր մի քանի հարյուր ցուցարարները երգել, զրուցել են, քնել պողոտայում կամ հարակից տարածքում։ Շատերն էլ մաքրել են տարածքը։ Նախաձեռնող խմբի ներկայացուցիչների խոսքով, պողոտայումգիշերը լուսացրել են գրեթե հազար ցուցարարներ։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Շարունակությունը՝ այստեղ: