Վիրահայերը նշել են Սրբոց Թարգմանչաց տոնը
SocietyՀայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ մատուցվել է պատարագ նվիրված Սրբոց Թարգմանչաց տոնին:
Ինչպես փոխանցեցին Վիրահայոց թեմի մամլո դիվանից, պատարագին, որ կայացել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, ներկա են գտնվել մտավորականներ, թարգմանչական գործունեությամբ զբաղվողներ, հայ հավատացյալներ: Պատարագի ավարտին թբիլիսահայ մտավորականներն ուղևորվել են հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: