Շուրջ 500 նորահայտ հուշարձան սպասում է պետական պաշտպանության տակ անցնելուն
SocietyՀայաստանում առկա են շուրջ 500 նորահայտ հուշարձաններ, որոնք ստացել են պետական կարգավիճակ՝ անցնելով վկայագրման և փաստավավերագրման բոլոր գործընթացներով: Վերջին մի քանի տարիների ընթացքում կատարած աշխատանքների արդյունքում նորահայտ հուշարձանների գրանցման և դրանց հետագա պետական կարգավիճակի ստացման վերաբերյալ,- լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:
Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ կառավարության կողմից հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում հաշվառված են ավելի քան 24224 հուշարձան՝ 7304 տարածքային պահպանական միավորներով:
«Հաշվառման գործընթացը շարունակական է և վերջին մի քանի տարվա ընթացքում շուրջ 500 նորահայտ հուշարձաների ցանկը պատեհ պահին կներկայացվեն կառավարությանը: Համեմատության կարգով տեղեկացնեմ, որ խորհրդային տարիներին վերջին անգամ կատարված հաշվառման ժամանակ, որը տեղի էր ունեցել 1988թ., Հայաստանում գրանցված էր 15 հազար հուշարձան, իսկ հարևան Վրաստանում այսօր հաշվառված է ընդամենը 7000», - նշեց Արև Սամուելյանը: