Հայաստանը և Գերմանիան կարևորում են երկկողմ տնտեսական համագործակցության խորացումը
SocietyՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հունիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիզոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնամիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Կարեն Ճշմարիտյանը շնո րհակալություն է հայտնել Գերմանիայի դեսպանին հանդիպման համար` նշելով, որ կցանկանար դիմավորել նրան, այլ ոչ թե հրաժեշտ տալ:
Նա ընդգծել է, որ ԳԴՀ դեսպանատան աշխատանքը մեծապես նպաստել է երկու երկրների միջև ավելի սերտ հարաբերություններին` ստեղծելով լավ հիմքեր համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու համար: Այս առումով էկոնոմիկայի նախարարը կարևորել է դեսպանի դերն՝ առանձնացնելով նրա մշտապես հավասարակշռված, ապագային միտված, քաղաքական և տնտեսական տեսանկյունից մասնագիտական և իրատեսական հայտարարությունները, բոլոր հարցերում ցուցաբերած կառուցաղական մոտեցումը, ինչը լավ հիմք է եղել առաջ գնալու և շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևոր ոլորտներում:
Կարեն Ճշմարիտյանն առավել նպատակահարմար է համարել ապագա համագործակցության խորացումը հատկապես տնտեսական հարցերում, մասնավորապես, ներդրումային և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում:
Նախարարը նշել է, որ գերմանական կազմակերպությունները կարող են օգտագործել Հայաստանի ազատ տնտեսական գոտիների հնարավորությունները ԵԱՏՄ, ԱՊՀ, Մերձավոր Արևելքի, Վրաստանի և Իրանի շուկաներ դուրս գալու համար,
և որ ՀՀ կառավարության կողմից որդեգրած «Բաց երկնքի» քաղաքականությունը լուրջ խթան է գերմանական ընկերությունների համար ավելի անարգել չվերթեր իրականացնելու համար:
ԳԴՀ դեսպանը նույնպես շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` շեշտելով, որ վերոնշյալ ձեռքբերումները թիմային աշխատանքի և էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցության արդյունք են: Ռայներ Մորելը նշել է, որ տնտեսական ոլորտում համագործակցությունն աշխուժացնելու նպատակով նախատեսվում է կազմակերպել հայ-գերմանական գործարար ակումբ` հավելելով, որ լավ կլինի Հայաստանի տնտեսական հնարավորությունների մասին կազմակերպել շնորհանդես Գերմանիայում:
Ի պատասխան Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրել է Ռայներ Մորելին, որ առաջիկայում կկազմակերպվի Հայաստանի հնարավորությունների մասին շնորհանդեսների շարք, այդ թվում նաև Գերմանիայի մեծ գործարար կենտրոններում, որոնց կհաջորդի 2016 թվականին նախատեսվող խոշոր ներդրումային համաժողովը:
Էկոնոմիկայի նախարարը ԳԴՀ դեսպանին փոխանցել է «Հայաստան. կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. ինովացիոն զարգացման ուղին» հայեցակարգը:
Հանդիպման ավարտին Կարեն Ճշմարիտյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ռայներ Մորելին արդյունավետ համագործակցության համար և հանձնել նրան հուշանվերներ:
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: