Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնը Երեւանում կներկայացնի «Արմենիադա» ներկայացումը
CultureՄոսկվայի Փարաջանովի անվան թատրոնը, որ հիմնադրվել է 1994թ, նախատեսում է Երեւանում հանդես գալ հյուրախաղերով եւ հայ հանդիսատեսին ներկայացնել «Արմենիադա» ներկայացումը:
Ինչպես հաղորդում է «Երկրամաս»-ը, բեմադրությունները Երեւանում կցուցադրվեն հուլիսի 29-ին, 30-ին եւ 31-ին, Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում: Ներկայացումը նվիրված է Հայաստանին: Սյուժեն մտացածին է, գլխավոր հերոսներն են Ժամանակը եւ Հոգին: Ներկայացման հեղինակը Վլադիմիր Գաբեն է, երգահանը` Մադաթ Ավանեսովը: Մոսկվայում ներկայացման պրեմիերան կայացել է այս տարվա ապրիլի 13-ին: