Նախագահ Սարգսյանը հետմահու պարգևատրել է Արման Եփրեմյանին
SocietyՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին հրամանագիր է ստորագրել թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրեմյանին՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար հետմահու Արիության մեդալով պարգևատրելու մասին: