Աստված տա՝ յուրաքանչյուր կին իրեն սիրված զգա. Իրինա Թովմասյանը պատմում է իր գեղեցկության գաղտնիքների մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի հետ այսօր իր գեղեցկության գաղտնիքներով է կիսվել Իրինա Թովմասյանը:
«Պետք է ասեմ, որ այս պահին ամենաուղիղ իմաստով մարզվելու կարիքս բավարարվում է բալիկներիս հետ ժամանակ անցակցնելով, քանի որ իրենք շատ փոքր են, անընդահտ պետք է վազել նրանց հետեւից, անընդահտ վերցնել գետնին ընկած խախալիքները, ինչը արդեն իսկ ենթադրում է, որ ողջ օրը զբաղվում եմ մարզվելով, թեպետ պետք է նկատեմ նաեւ, որ այդ ռեժիմով ապրելով հանդերձ, աչքաթող չեմ անում նաեւ հենց բուն մարզումները եւ հաճախում եմ մարզասրահներ, նաեւ պարերի, վերջերս որոշել եմ իրականացնել մանկությանս երազանքը եւ բաելտի եմ հաճախում, բացի այդ էլ երեկոյան մեր ընտանիքով քայլում ենք մեր սիրելի Երեւանի փողոցներով»,- պատմեց գեղեցկուհին:
Իրինան նկատեց նաեւ, որ հաճախ առավոտները առողջարար դիմակներ է օգտագործում դեմքը խնամելու համար. «Դիմակները, որոնք օգտագործում եմ, նախընտրում եմ պատրաստված լինեն հիմնականում թարմ մրգերից: Իհարկե, այնքան էլ հաճախ չեմ կարողանում ժամանակ տրամադրել դիմակներ օգտագործելուն, բայց երբեմն ստացվում է, հատկապես առավոտները, երբ բոլորը քնած են լինում»,-նկատեց նա:
Շարունակությունը՝ այստեղ