Խաբեություն է դա, որով իրենք իրենց են խաբում. Շուշան Երիցյանը՝ էլեկտրաէներգիայի գնի թանկացման մասին
LifestyleAsekose.am-ը գրում է.
Մոդել Շուշան Երիցյանը վերջին շրջանում իր ֆեյսբուքյան էջում ակտիվորեն կոչ է անում բոլորին միանալ էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ պայքարին: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց վերջինիս հետ` պարզելու, թե նա որպես ՀՀ քաղաքացի ինչ է կարծում՝ արդյոք այս ամենը կպսակվի հաջողությամբ և թե արդյո՞ք անձամբ ներկա է գտնվում Բաղրամյան պողոտայում արդեն 5 օր շարունակ տևող ցույցերին:
«Այո, իհարկե մասնակցում եմ պայքարին և հանրահավաքներին նույնպես գնում: Ճիշտ է, շատերը կարծում են, որ հայտնի մարդիկ, ներկա գտնվելով ցույցերին, պարզապես PR քայլ են անում իրենց համար, սակայն ինքս կարծում եմ, որ դա ունի իր դրական կողմը: Հայտնի մարդն ավելի շատ հետևորդներ և լսարան ունի, ինչն ավելի է նպաստում այդ հանրահավաքներին մարդկանց ավելացմանը»:
Այն դիտարկմանը, թե արդյո՞ք Շուշանն իր իսկ նշած տարբերակով է կոչ անում իր հետևորդներին միանալ այդ պայքարին, և արդյո՞ք չկան հայտնիներ, ովքեր, այնուամենայնիվ, այս տարբերակով փորձում են աչքի ընկնել, իրենց մասին հիշեցնելու ու գովազդվել, դերասանուհին ասաց.
«Այո, ես նույնպես լուսանկարվում եմ, տեսանյութեր եմ տեղադրում ու կոչ անում, որ միասնական լինենք և շարունակենք պայքարել մինչև վերջ: Ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին, ասեմ, որ հայտնիները նույնպես մարդիկ են և նրանց մեջ էլ, իրականում, շատ կան ֆինանսապես ոչ ապահով մարդիկ, ովքեր նույնպես անհանգստանում են այդ հարցով:
Շարունակությունը՝ այստեղ