Գավառի տարածաշրջանի գյուղերում ոռոգման շրջանը կմեկնարկի հուլիսի 10-ից
Society«Գավառի ՋՕԸ»-ն ոռոգման սեզոնին պատրաստ կլինի հուլիսի 1-ին, սակայն տարածաշրջանի գյուղերում ոռոգումը կսկսվի հուլիսի 10-ից եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի առաջին տասնօրյակը:
Ինչպես տեղեկացրեց «Գավառի ՋՕԸ» գործադիր տնօրեն Հայկ Սհոյանը, ընկերությունը սպասարկում է Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Նորատուս, Հայրավանք, Բերդկունք, Ծովազարդ , Լճափ գյուղերի, Գավառ քաղաքի եւ Հացառատ, Արծվաքար թաղամասերի տնտեսություններին: «Գավառի ՋՕԸ»-ն ոռոգման ջուր է մատակարարում 4182 ջրօգտագործողների: ՋՕԸ-ի սպասարկման ոլորտն ընդգրկում է 1800 հեկտար հողատարածք, որից ոռոգվում է միայն 452 հեկտարը: Վարձավճարների գանձումը կատարվում է 100 տոկոսով: Ջրօգտագործողների ընկե րության սպասարկման տիրությում է նաեւ 6 ինքնահոս ջրանցք, 12 խորքային հոր եւ 5 պոմպային կայան:
2015 թվականի գյուղատնտեսական տարվա ոռոգման շրջանի առաջնահերթ խնդիրների կարգավորման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կատարված հատկացումներից 4 միլիոն 300 հազար դրամ է տրամադրվել «Գավառի ՋՕԸ»-ին, որի շնորհիվ կատարվել են մի շարք աշխատանքներ: «Վերանորոգվել է բազայում եղած տեխնիկան, Լանջաղբյուրի 2 խորքային հորերի պոմպերը, Լանջաղբյուր -1 եւ Գեղարքունիք- 2 ջրամբարների հարամիները, Սարուխանի պոմպակայանի աջ ճյուղի 1 կիլոմետր 50 մետրի 300 մետր հատվածը: Համայնքներում կատարվել են առուների մաքրման, զոդումների, պոպերի, տեխ նիկայի վերանորոգման աշխատանքներ, Գանձակի եւ Հացառատի պոմակայանների շենքերի մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Այս պահին մնացել են միայն աննշան թերություններ, որոնք կվերացվեն մինչեւ հուլիսի 1-ը, եւ «Գավառի ՋՕԸ»-ն ժամանակին պատրաստ կլինի ոռոգման սեզոնի մեկնարկին»,-հավաստեց տնօրենը:
Խոսրով Խլղաթյան