Արսեն Լևոնյանի «փախուստը» տանից (լուսանկար)
Lifestyle«Հայտնիների մայրերը՝ զավակների մասին» շարքի շրջանակներում ESem.am-ն արդեն անդրադարձել է Լևոնյանների ընտանիքին:) Դերասան Խորեն Աբրահամյանի թոռները՝ Խորեն և Արսեն Լևոնյանները, այսօր հայտնի են հայ հասարակությանը՝ որպես պապիկի գործը շարունակողներ, թեև եղբայրների ճանապարհը բավականին տարբեր է:
Նրանց մայրը՝ դերասանուհի Թամարա Աբրահամյանը, փաստում է, որ եղբայրներն առհասարակ բավականին տարբեր են:) Նրա հուշերը Խորենի մանկության մասին ESem.am-ն արդեն ներկայացրել է: Այժմ հերթը կրտսեր եղբորինն է՝ Արսեն Լևոնյանինը:

«Արսենը շատ ջիգյարով էր: Երբ հյուրեր էինք ունենում, տան եղածը նվիրում էր նրանց: Շատ պատրաստակամ էր, կվազեր խանութ, ամեն բան կաներ»,- հիշեց տկն Թամարան: Արսենը երբեմն նեղացրել է հասակակակիցներին, սակայն, մոր խոսքով, նրա ջիգյարը հաճախ «փրկել» է դրությունը: «Ինքը շատ ճարպիկ էր, Խորիկը՝ ազնիվ, Արսենը ճարպկորեն ջրից չոր էր դուրս գալիս:)»,- նշեց տկն Թամարան՝ հիշելով, թե ինչպես է փոքր որդին տանից երկու անգամ փախել: «Չորս տարեկանում տանից փախել, Նալբանդյան փողոցից հասել էր Սունդուկյան թատրոն՝պապիկի և հոր մոտ: Սակայն աշխատանքն արդեն վերջացել էր, և նրանք տուն էին եկել:
Գնացել էր պապիկի սենյակ, փակ էր եղել, հոր սենյակը ևս փակ էր եղել, գնացել էր ճաշարան, որտեղի աշխատակիցը կարծել էր, թե մենակ չէ, իսկ երբ պարզել էր, որ մենակ է եկել, շատ էր զարմացել: Երևի արդեն պատկերացնում եք, թե մենք ինչ վիճակում էինք,- ասաց տկն Թամարան և հավելեց,- ինքնագլուխ էր, ինքնուրույն, ուղեղն էլ շատ լավ էր աշխատում»:
Փոքր հասակում դերասանը մեծ թենիսի է գնացել, ֆուտբոլի, սակայն երկար չի զբաղվել դրանցով, իսկ դպրոցում չի փայլել բարձր առաջադիմությամբ: «Արսենին որքան էլ հետևում էինք, լավ չէր սովորում: Ընդունակ էր, սակայն չէր սիրում սովորել,- ասաց մայրն ու նշեց, որ որդին շատ է սիրել հայերեն, ռուսերեն, չի սիրել մաթեմատիկա և այդ ուղղվածության մյուս առարկաները: -Ռուսերենից միշտ բարձր էր ստանում, շատ լավ էր տիրապետում»: