Նախագահ Սարգսյանը ցավակցել է Քուվեյթին ահաբեկչության անմեղ զոհերի կապակցությամբ
SocietyՆախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին՝ Քուվեյթի Իմամ Սադեկ մզկիթում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով անմեղ զոհերի և բազմաթիվ վիրավորների կապակցությամբ: Այս մասին տեղկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: