Սերը հաղթում է. Քիմ Քարդաշյանը իր սատարումն է հայտնել միասեռ ամուսնության օրինականացմանը
Lifestyletert.am-ը գրում է.
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր սատարումն է հայտնել ԱՄՆ-ում միասեռ ամուսնությունների լրիվ օրինականացմանը:
Facebook-ի իր էջում հեռուստաաստղը մասնավորապես գրել է. «#սերըհաղթում է: Ինչպիսի հոյակապ օր` հավասարության համար: Հպարտ եմ, որ ամերիկուհի եմ»:
Քիմը իր գրությունը զարդարել է սեռական փոքրամասնությունների իրավունքները խորհրդանշող ծիծանի գույներով սրտիկներով: Քիմի այս գրառումը, սակայն, համեմատաբար քիչ «սատարում է» ստացել. գրառումը հավանել է մոտ 26.000 մարդ, այն դեպքում երբ Քիմի գրառումները սոցցանցերում հարյուր հազարավոր like-երի է արժանանում:
Ավելի վաղ Քիմը բազմիցս սեռական փոքրամասնություններին իր սատարումն էր ցուցաբերել` իր հայրացու Քրիս Ջեների սեռափոխության բերումով: