Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինֆորմացիայի պակասը՝ խտրականության պատճառ

Interview

Ըստ պաշտոնական տվյալների՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը Հայաստանումառնվազն կրկնակի անգամ գերազանցում է հայտնաբերված դեպքերին: Սա վկայում է այն մասին, որ քաղաքացիների մեծ մասն իրականում խուսափում է ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտվելուց կամ սեփական կարգավիճակի մասին բարձրաձայնելուց:

Խնդրի պարզաբանման նպատակով զրուցել ենք «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության մոնիթորինգի և վերահսկման մասնագետ Զորի Միքայելյանի և սոցաշխատող Լիլիթ Ալեքսանյանի հետ:

-Ինչու՞ են մարդիկ խուսափում հետազոտվելուց: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Զ. Մ. Երբ մենք հետազոտություն էինք կատարում արտագնա աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների հետ, բավականին հետաքրքիր երևույթներ բացահայտեցինք, որոնք պատճառ են հանդիսանում նաև չհետազոտվելու համար:

Առաջինն այն է, որ մարդիկ մտածում են, որ ՄԻԱՎ-ն իրենցից հեռու է, և անհավանական է, որ իրենք առնչվեն նման խնդրի:

Երկրորդ. մենք շղթայական ասոցիատիվ գիտափորձի միջոցով փորձեցինք պարզել, թե ինչ ասոցիացաներ է առաջացնում ՁԻԱՀ-ը (շատերին հայտնի որպես СПИД), քանի որ ՄԻԱՎ-ը մարդկանց գիտակցության մեջ այնքան էլ ընկալված չէ: Պատասխաններն էին՝ վախ, սարսափ, մահ... Եվ այս ասոցիացաներն այնքան խոր են արմատացած մարդկանց մոտ, որ նրանք ենթագիտակցորեն խուսափում են նույնիսկ խոսել այս թեմայով՝ մտածելով, որ այն իրենցից հեռու է:

Մյուս կողմից, մեր շատ քաղաքացիների և հատկապես աշխատանքային միգրանտների համար առողջությունն առաջնային արժեք չի դիտարկվում:

Բայց և այնպես, չենք կարող ժխտել, որ վերջին տարիներին հանրային գիտակցության մեջ որոշակի փոփոխություններ են կատարվել, և այն խարան-խտրականությունը, որը տարիներ առաջ դրսևորվում էր ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ, այսօր այլևս առաջվանը չէ:

Իսկ ինչպե՞ս է դրսևորվում այդ խարան-խտրականությունը:

Զ.Մ. Նախ փորձենք հասկանալ, թե որտե՞ղ կարող է բացահայտվել մարդու ՄԻԱՎ կարգավիճակը: Ընդամենը մի քանի ոլորտներ կան, որտեղ մարդը պետք է բարձրաձայնի իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին. առաջինը ընտանիքն է, երկրորդը բուժհաստատություններում, իսկ աշխատաշուկայի տեսանկյունից՝ միայն ուժային կառույցներում աշխատանքի անցնելու դեպքում, քանի որ ՄԻԱՎ վարակն այն հիվանդությունների ցանկում է, որոնք պարտադիր ազատում կամ զորացրում են ենթադրում: Մնացած դեպքերում, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ պարզապես չեն հայտնում իրենց կարգավիճակի մասին:

Եղել է դեպք, երբ աշխատանքային վայրում պատահաբար իմացել են աշխատողի ՄԻԱՎ կարգավիճակի մասին և նրան ապօրինաբար հեռացրել աշխատանքից: Իսկ այդ աշխատակիցը չի բարձրաձայնել այդ ապօրինության դեմ՝ վախենալով, որ իր կարգավիճակի մասին ավելի մեծ թվով մարդիկ կիմանան, և ինքն ավելի հաճախ խտրական վերաբերմունքի կարժանանա:

Ընդհանրապես մենք խարան-խտրականության երկու դրսևորման հետ գործ ունենք. արտաքին՝ երբ հանրություն է առանձնացնում մարդուն իրենից, և ներքին՝ երբ մարդն ինքն է իրեն առանձնացնում հասարակությունից: Նշեմ նաև, որ հիմնականում գիտելիքի պակասն է խարան-խտրականության պատճառ դառնում. Երբ մարդը չգիտի, ասենք, փոխանցման ուղիների մասին, կարող է նույնիսկ խուսափել ՄԻԱՎ-ով ապրող մարդու հետ նույն սեղանի շուրջ նստելուց կամ նույն սպասքից օգտվելուց, ինչն էլ իր հերթին բերում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մեկուսացման:

-Որևէ խնդրի մասին հավաստի ինֆորմացիայի պակասը առաջ է բերում նաև տարատեսակ կարծրատիպեր: Կա՞ն այդպիսիք ՄԻԱՎ-ի հիմնախնդրի համատեքստում:

Լ. Ա. Իհարկե կան: Կարծրատիպերի, այսպես կոչված «առաջին խումբը» ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների վերաբերյալ է, այն է՝ ՄԻԱՎ-ը փոխանցվում է կենցաղային շփման, միջատների խայթոցի, համբույրի միջոցով, օդակաթիլային եղանակով և այլն…

Մեկ այն կարծրատիպ է այն, որ ՄԻԱՎ վարակը համարվում է միայն կոնկրետ խմբի մարդկանց բնորոշ հիվանդություն՝ նույնասեռականներ, թմրանյութ օգտագործողներ, մարմնավաճառներ և այլն: Ինչպես նաև բազմաթիվ մարդիկ համոզված են, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդն անպայման արտաքնապես տարբերվում է մյուսներից, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում:

Տարածված թյուր կարծիքներից է նաև այն, որ տղամարդու պարագայում սեռական ճանապարհով վարակվելը համարվում է նորմալ, մինչդեռ կնոջ պարագայում շատ հաճախ հետևում է «անբարոյականի» պիտակը:

-Իսկ ի՞նչ է պետք անել այդ կարծրատիպերի վերացման ուղղությամբ:

Լ. Ա. Պետք է այս համատեքստում մի հետաքրքիր փաստ արձանագրեմ: Երբ մենք այս թեմաներով զրուցում ենք դպրոցի բարձր դասարանների աշակերտների հետ, նրանք շատ ավելի տեղեկացված են, ավելի հանդուրժող են, ավելի լավ են պատկերացնում հիվանդությունն ու ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունքն ու մոտեցումները, քան ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնց մոտ այդ կարծրատիպերն ավելի արմատացած են: Եվ այս տեսանկյունից դրական տեղաշարժ է նաև այն, որ այսօր արդեն իսկ դպրոցներում խոսում են նման թեմաներով:

-Իսկ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ այսօր պատրա՞ստ են բաց դեմքով ներկայանալ հանրությանը կամ, օրինակ, ժուռնալիստներին:

Լ. Ա. Իհարկե ոչ, քանի որ հասարակությունը պատրաստ չէ ընդունելու նրանց: Եթե այսօր նույնիսկ որոշ դեպքերում բժիշկները չեն կարողանում պահպանել գաղտնիքը, ինչը նաև օրենքով սահմանված պարտականություն է, և մարդու կարգավիճակի մասին տեղեկատվությունը չտարածել: Պատկերացրեք ինչ կլինի, եթե այդ մասին իմանան մարդու հարևանները կամ հարազատները...

Սրա պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ տարիներ շարունակ հավաստի տեղեկատվություն չեն ունեցել, չեն իմացել, որ կարող են անանունության սկզբունքով անվճար հետազոտվել, չի եղել հակառետրովիրուսային բուժում, և մարդիկ ՄԻԱՎ-ն ուղղակիորեն ասոցացրել են մահվան հետ, ինչը խոր հետք է թողել նրանց ենթագիտակցության մեջ: Ու որքան էլ այսօր այդ մարդկանց տեղեկացնես ՄԻԱՎ-ի վերաբերյալ, կարող է գիտակցաբար հասկանան, սակայն ենթագիտակցական մակարդակում այդ վախը մնում է: Եվ նրանք կարող են ասել՝ ճիշտ է, գիտենք որ առօրյա շփման ընթացքում ՄԻԱՎ-ը չի փոխանցվում, բայց դե ամեն դեպքում, ապահովության համար, ես չեմ շփվի:

Որպես ամփոփում կնշե՞ք այն քայլերը, որոնք կարող են նվազեցնել խարան-խտրականության դրսևորումները:

Զ. Մ. Առաջին հերթին պետք է բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը: Պետք է բոլոր հնարավոր միջոցներով մարդկանց հավաստի ինֆորմացիա փոխանցել ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիմնախնդրի վերաբերյալ: Հանրությունը պետք է ի վերջո հանգի այն մտքին, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդը ոչնչով չի տարբերվում մյուսներից. Ընտանիք ունի, աշխատում է, հարկեր է վճարում և այլն, և այլն:

Մյուս կողմից, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ իրենք պետք է կարողանան ներքուստ չտարանջատվել այս հասարակությունից, չմեկուսանալ և չկաշկանդվել բարձրաձայնել իրենց կարգավիճակի մասին:

Արման Ղազարյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia