«Ինտեր ՌԱՕ»-ն հերքել է ՀԷՑ-ի վաճառքի մասին լուրերը
SocietyՌուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը հերքել է այն տեղեկատվությունը, թե բանակցություններ է տանում «Հայաստանի էլկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վաճառքի շուրջ: «Ներկա պահին որևէ բանակցություն չի ընթանում ՀԷՑ-ի վաճառքի համար»,-«Ինտերֆաքս» գործակալությանն է ասել է ընկերության ներկայացուցիչը:
Հունիսի 29-ի առավոտյան «Կոմերսանտ» թերթը գրել էր, թե ընկերությունը քննարկում է հայաստանյան դուստր ձեռնարկության վաճառքը հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարարների հետ:
Թերթը գրել էր, որ բանակցություններ են ընթացել «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ մինչև սակագների բարձրացումը: «Տաշիր» խմբի ներկայացուցիչները հերքել էին այդ լուրը: