ՀԱԷԿ-ը հերքում է ատոմակայանից հոսանքի «լևի» գծի մասին լուրերը
Society«Հայակական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրինությունը պաշտոնապես հերքում է ատոմակայանից «լևի» հոսանքի գծի անցկացման մասին մամուլում շրջանառվող տեղեկությունը: Այս մասին տեղեկացրին ՀԱԷԿ-ից: «Մամուլում շրջանառվում է տեղեկատվություն, թե իբր ատոմակայանից «լևի» հոսանքի գիծ կա անցկացված և գեներալների օբյեկտներն են սնուցում: Եվ դրա մասին տեղյակ են այդ համակարգի բոլոր աշխատողները: «Հայակական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրինությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀԱԷԿ-ից որևէ մեկին, այդ թվում՝ նաև գեներալներին տրվող որևէ հոսանքի գիծ չկա»,-մասնավորապես նշվում է ընկերության տարածած հաղորդագրությունում: