Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Կան չինովնիկներ, ովքեր կարող են սգից բիզնես սարքել». անմոռուկի հեղինակ Վարդան Զադոյանին դուր չի եկել անմոռուկի բիզնեսը

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Քչերը գիտեն, որ Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշի՝ անմոռուկի գաղափարի հեղինակը երգահան Վարդան Զադոյանն է։ BlogNews.am-ը նրա հետ հետհայաց հարցազրույց է արել գաղափարի ստեղծման, կրկնօրինակման մասին քննարկումների, դրա հետ կապված բացթողումների, այն կոմերցիոն նպատակներով օգտագործելու և բիզնեսի վերածելու մասին։

-Վարդան, ինչո՞ւ հենց անմոռուկ, ինչպե՞ս ծնվեց գաղափարը։

-Երբ լսեցի, որ Ցեղասպանության 100-ամյակի համար լոգոտիպի մրցույթ է անցկացվում, մտածում էի՝ ինչ սիմվոլ կարելի է վերցնել, որպեսզի չմոռացվի։ Մտածեցի՝ ինչ լավ կլիներ՝ «Незабудка» լիներ, ափսոս հայերենով այդպես չի հնչում, պարզվեց՝ հենց այդպես է հնչում, և որոշեցի ներկայացնել անմոռուկը։

-Քննարկվեց, որ խորհրդանիշը վերցրել եք այլ տեղերից։

-Այն, ինչ մեզ տվել է բնությունը, ապրաքանիշի գրանցում չունի, և ես կարող եմ օգտագործել դա։ Այսօր գոյություն ունի 66 ընկերություն, որ օգտագործում է անմոռուկը, բայց դա չի նշանակում, որ այլևս ոչ ոք իրավունք չունի օգտագործել անմոռուկը։

-Անմոռուկը սկսեցին կիրառել ամենուր՝ մանիկյուրից մինչև փուչիկներ։ Դրա սխալ գործածությունը Ձեզ չէ՞ր նյարդայնացնում։

-Ես առաջին անգամ եմ լսում այդ մասին։ Եթե նման բան կա, իհարկե, լավ չէ։  Ստացվում է, որ մենք Ցեղասպանության 100-ամյակից տոն ենք սարքում։ Ես դրանում չեմ մեղադրում գնորդին, որովհետև այս դեպքում նա այնքան մեղավոր չէ, որքան վաճառողը։ Այսօր մեր պետությունում այնքան բաներ են կատարվում, որոնք չպիտի կատարվեն։

-Ըստ Ձեզ՝ PR-ը ճի՞շտ արվեց։

-Ես Մոսկվայում էի և չեմ հետևել PR-ին։ Վիզուալ PR-ն ինձ դուր եկավ, ես օդանավակայանում տեսա, որ ներկայացված էր՝ ինչ է նշանակում յուրաքանչյուր տարրը, ինչպես են կրում անմոռուկը և այլն։ Դա արված էր այն մարդկանց համար, ովքեր ժամանում էին Հայաստան։ Երբ ես անմոռուկի գաղափարի, ներկայացման մասին հարցնում եմ մարդկանց, ովքեր այդ փուլում էին եկել Հայաստան, նրանք շատ գոհ են, իսկ մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանում, դժգոհ են։ Քանի որ հայերս օտարամոլություն ունենք և ամեն բան ավելի լավ անում ենք ուրիշների, քան մեզ համար, այս դեպքում էլ այդպես եղավ։ Յուրաքանչյուր արտասահմանցի, սփյուռքահայ, որ գալիս էր Հայաստան, նրան տալիս էին անմոռուկ, բուկլետներ։ Այլ հարց է, թե ինչպես ենք վերաբերում երևանցիներին, գյուղաբնակներին, պարզ է, որ նրանց կարծիքը պետք է անտեսվեր, որովհետև մեզ մոտ այդպես է ընդունված։

-Անմոռուկը մեյնսթրիմ էր մինչև ապրիլի 24-ը։ Ինչպիսի՞ն եք տեսնում «Անմոռուկի»ապագան ապրիլի 24-ից հետո։ Ի՞նչ կլինի այս խորհրդանիշի հետ, օրինակ, մեկ տարուց։

-Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի անոռուկի հետ 1 տարի հետո, ինձ ավելի շատ հետաքրքիր է՝ ինչ կլինի ժողովրդի հետ։ Անմոռուկը սիմվոլ է, որը, չգիտեմ, կապրի, թե՝ ոչ։ Մենք չպետք է ծաղիկ ամրացնենք մեր ժողովրդի վրա, որ դրանով ցույց տանք մեր հայությունը։ Անմոռուկի ապագան կախված է մեր ժողովրդից, չի կարելի ծաղիկ կպցնել մի մարդու վրա, ով սոված է։

Անմոռուկը ստեղծելուց չէի ցանկանում այն վերագրել միայն հայ ժողովրդին, լավ կլիներ, որ այն ցեղասպանության խորհրդանիշ դարձնեն բոլոր այն ժողովուրդները, որոնք ապրել են նմանատիպ ողբերգություն։ Պարզվում է, որ ցեղասպանություն ապրած բոլոր ազգերի լեզվով անմոռուկը հենց այդպես է թարգմանվում, մինչդեռ կան այլ լեզուներ, որոնցով թարգմանելիս այն կորցնում է իր նշանակությունը։

-Ի՞նչ ակնկալիքներ ունեիք։ Ձեր սպասումները գերազանցվեցի՞ն։ Կա՞ն բաներ, որոնք չստացվեցին այնպես, ինչպես Դուք էիք ցանկանում։

-Երբ Ապրիլի 24-ին եկա Երևան, տեսա, որ մարդիկ կրում են անմոռուկները, սակայն դուրս չեկավ, որ անմոռուկներ վաճառում էին։ Ես ընդհանրապես չէի կարծում, որ հնարավոր է այնպիսի բան, որ սիմվոլը, որը, իմ կարծիքով, պետք է անվճար բաժանվեր ժողովրդին, կվաճառեն։

-Գուցե խնդիրն այն էր, ստեղծվեց անմոռուկի պահանջարկ, սակայն չեղավ առաջարկ։

-Ես կռահում էի, որ կհայտնվեն կազմակերպություներ, որոնք բարեգործական տարբերակով ժողովրդին կբաժանեն անմոռուկներ, սակայն նրանք վաճառեցին դրանք։

-Ի՞նչ դասեր պետք է քաղենք այս ամենից։

- Մենք պետք է դաս քաղենք՝ որպես հիմք վերցնելով այն ասացվածքը, որ այն ազգը, որը չի հիշում իր անցյալը, չունի ապագա։

-Այժմերբ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներն ավարտվածեն, և հնարավոր է հետ նայելորքանո՞վ եք գոհ ստացված արդյունքից։ Կնշե՞քդրական և բացասական եզրահանգումներըորոնց Դուք եք եկել այս համատեքստում։

-Ինձ շատ դուր եկավ «Շարմ» ընկերության աշխատանքը, վիզուալ PR-ը, որ ես տեսա քաղաքում՝ ինչպես էր ամեն բան պատրաստված, փակցված։

Ինձ դուր չեկավ բիզնեսը, որ եղավ, կցանկանայի, որ ժողովրդին տրամադրվեր անվճար։ Ես չգիտեմ՝ ներքին խոհանոցում ինչ է կատարվում. ինչպես հայտնվեցին անմռուկներ, որոնք պատրաստված էին էժանագին պլաստիկատից և բաժանվում էին ժողովրդին, ինչու հայտնվեցին անմոռուկներ, որոնց գինը 3000 դրամ էր, իսկ ոսկեգույններինը՝ 5000, 7000։ Ինձ դուր չեկավ անմոռուկի դասակարգումը՝ ոսկե, արծաթե, պլաստմասե, ռեզինե... Ես գիտեմ, որ դա շատ բնորոշ է մեր բարձրաստիճան չինովնիկների մտածելակերպին։ Չգիտեմ՝ կոնկրետ որ մեկին, բայց կան մարդիկ, ովքեր կարող են սգից բիզնես սարքել։ Ես՝ որպես Վարդան Զադոյան, այսօր նայում եմ՝ ինչ է կատարվում ու հասկանում եմ, որ մենք չունենք բողոքելու հնարավորություն։ Մեր ազգի մեջ դեռ չկա առաջ գոռացող մեկը, ով կգոռա առաջ ու կգնա ոչ թե իրար ջարդուխուրդ անելու, այլ հասկանալու՝ ինչու է այդպես։ Յուրաքանաչյուր մարդ այսօր կարող է մեր ազգի սուգը դարձնել բիզնես։ Դա ճիշտ է, թե՝ սխալ, պետք է ասեն բողոքողները, իսկ բողոքողներ չեն կարող լինել, որովհետև մեր ազգում մեթոդները բանակցական չեն։ Եթե ժողովուրդը բողոքում է, ի վերջո, դա կբերվի, կհասցվի նրան, որ բողոքողը մի լավ ծեծ է ուտելու։ Եթե մենք ապրում ենք այդպիսի երկրում, ինչո՞ւ ենք զարմանում, որ անմոռուկ է վաճառվում։ Վաղը, մյուս օրը Մարտի 1-ի զոհերի հետ կապված մի բան կլինի, որը ևս կվաճառվի։

Ինձ դուր եկավ, որ մեր ժողովրդի մեջ կային մարդիկ, ովքեր անմոռուկն իրոք ընդունեցին որպես խորհրդանիշ, շատ հուզմունքով ու հարգանքով ընդունեցին այն։ Ինձ դուր եկավ, որ ժողովրդի մեջ հայտնվեցին մարդիկ, ովքեր քննադատեցին անմոռուկը, որովհետև առանց քննադատության էլ է դժվար։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients