Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բոդիբիլդեր Լևոն Հովհաննիսյան. «Բոլորն են ուզում այս տեսակ մարմին՝ տպավորիչ և ամենակարևորը՝ որակյալ»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Լևոնին շատերդ կհիշեք Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Որոգայթ» հեռուստասերիալից, «Ելք չկա» գեղարվեստական ֆիլմից կամ Վաչե Ամարյանի «Улетай», Գրիգոր Կյոկչյանի «Գնում ենք պարելու» և այլ տեսահոլովակներից, մյուսներդ էլ երևի կասեք՝ «հա, էն պարապած, մուսկուլներով տղեն ա», իսկ գուցե շատերդ էլ առիթ եք ունեցել լինել այն սրճարանում, որտեղ նա աշխատում է: Լևոնը բոդիբիլդեր է, ով այս մարզաձևով զբաղվում է արդեն շատ երկար։ Օրեր առաջBlognews.am–ը լուսանկարել է նրան և հետաքրքիր զրույց ունեցել նրա հետ:

-Լևոն, որքա՞ն ժամանակ է արդեն՝ զբաղվում եք բոդիբիլդինգով։

-Իրականում, մինչև բոդիբիլդինգով զբաղվելը ես փոքր տարիքից զբաղվել եմ կարատեով, իսկ ավելի գիտակից տարիքում հասկացա, որ ուզում եմ ավելին, և մարմնի գեղեցիկ արվեստ կերտելու ցանկությունը միշտ եղել է իմը: Այս մտքով ոգեշնչվել եմ իննսունականների մարտաֆիլմերը նայելիս և սկսել եմ գնալ մարզասրահ: Արդեն տասնյոթ տարեկանում մասնակցել եմ Հայաստանի բոդիբիլդինգի բաց առաջնությանը և զբաղեցրել եմ երկրորդ տեղը, դրանից հետո վեց տարի մասնակցել եմ մրցումներին: Անցյալ տարի զբաղեցրեցի հինգերորդ տեղը, որն ինձ համար առհասարակ գոհացուցիչ չէր, բայց մեծ բավականություն ստացա իմ ներկայացրած շոուից, և ի զարմանս ինձ՝ ամբողջ դահլիճը տալիս էր իմ անունը: Սպորտը միշտ էլ իմն է եղել, առանց դրա ես չեմ պատկերացնում կյանքս, մրցումներից հետո մի քիչ դադար եմ տվել, որոշել եմ՝ մարմինս, ինչու ոչ նաև միտքս պետք է հանգստանան. հիմա խաղաղություն եմ փնտրում: Երբ մարզվում ես, անընդհատ պայքարի մեջ ես, միշտ լարված ես լինում, և գալիս է մի պահ, որ ուզում ես հանգստանալ:

-Ֆինանսական առումով նո՞ւյնպես թանկ հաճույք է բոդիբիլդինգով զբաղվելը։  

-Հիմա պարզաբանեմ, իրականում երբ մարդիկ մեզ նայում են, տեսնում են արդեն հղկված մարմին, բայց այդ մարդիկ պատկերացում անգամ չունեն, թե ինչերի միջով ենք մենք անցնում, և ինչ դժվարությամբ է դա մեզ տրվում: Մարզումներն ընդամենը քսան տոկոսն են, դու պարտավոր ես քեզ շատ բաներից զրկել, խիստ և կարգավորված ռեժիմ ունենալ, օրվա ընթացքում վեց անգամ սնվել: Մեր ժողովրդի համար այս ամենը դեռ շատ խորթ է, բայց մեկ է՝ բոլորն են ուզում այս տեսակ մարմին՝ տպավորիչ և ամենակարևորը՝ որակյալ: Մատների վրա հաշված մարդիկ են մեր երկրում, որ տիրապետում են բավականաչափ ինֆորմացիայի, թե ինչպես հասնել այս ամենին։ Թող անհամեստ չհնչի, բայց անցյալ տարվա մրցումների ժամանակ ինքս եմ աջակել բացարձակ չեմպիոնին, նաև մի քանի ատլետներին, ովքեր զբաղեցրեցին բարձր տեղեր, անգամ նրանց համար դիետա եմ գրել: Դա իմ շնորհքն է, և այդ մարդիկ էլ են դա փաստում, իսկ ես շնորհակալ եմ նրանց վստահության համար: 

-Չունե՞ք ցանկություն կամ նպատակ հանդես գալ որպես մարզիչ։

- Ես արդեն խոսքի մեջ նշեցի, որ աշխատել եմ ատլետների հետ, բայց սովորաբար դա միշտ եղել է արդեն որակավորում ունեցածների դեպքում, ովքեր բարձր են սիրողական մակարդակից: Այսպես բացատրեմ՝ կա գլադիատոր, և կա առաջնորդ, ես ինձ չեմ պատկերացնում առաջնորդի կարգավիճակում, բայց ինքս որպես ատլետ գիտեմ, որ կարող եմ, համենայնդպես ստանդարտ մեկը չեմ:

-Ձեզ ուժեղ մարդ համարո՞ւմ եք։

-Համեստորեն կլռեմ, բայց ես մենություն սիրող մարդ եմ: Իմ բոլոր ընկերները, հարազատներն ինձ ճանաչում են որպես անմիջական մարդ, բայց պատկերը մի քիչ այլ է, քանի որ քչերն են հասկանում ինձ: Ես նախընտրում եմ մնալ ինքս իմ մտքերի հետ մենակ, և գուցե դա է պատճառը, որ ես այս ուղղությամբ եմ գնում: Սպորտն ինձ օգնել է նաև տեղ գտնել էկրաններին:

-Աղջիկների հարցում էլ է օգնե՞լ։

-Վա՜յ, անկեղծանամ։ Փորձում եմ խելոք մնալ, որքանով դա, իհարկե, հնարավոր է։ Ես երբեք չեմ խրախուսել այն տղաների պահվածքը, ովքեր գլուխ են գովացել աղջիկների թեմայով, նման մարդիկ ինձ մոտ ցածր դիրք են գրավում, և ես չեմ հարգում նրանց: Այն տղան, ով կբարձրաձայնի, որ ինքն աղջիկների հարցում հաջողություններ ունի, հարգանքի արժանի չէ, իսկ եթե դու ունես այդ հաջողությունը, թող մարդիկ կողքից խոսեն։ Իհարկե, չեմ կարող հերքել, որ գեղեցիկ մարմինը գրավում է աղջիկներին, բայց գեղեցիկ մարմին ունեցող տղան պետք է նաև խելք և համապատասխան Այ-Քյու ունենա, ինչպես նաև բնության կողմից տրված խարիզմա:

-Բայց չէ՞ որ կանայք ևս ցանկանում են իրենց կողքին տեսնել մարզված տղամարդկանց, գուցե նրանց դեպքում խելքն այնքան էլ կարևոր չէ:  

-Դե, գիտես, այսպես ասեմ, քանի որ իմ շրջապատը սահմանափակ չէ, և տարիքն ինձ համար պարզապես թիվ է, ես ունեմ ինձանից բավականին մեծ տարիքով իգական սեռի ներկայացուցիչ ընկերներ, ովքեր ինձ վստահում են, կիսվում ինձ հետ, բայց թե ինչ պատճառով, դա արդեն նրանք գիտեն: Ելնելով նրանց ասածներից, իսկ նրանք բավական անկեղծ են, հարցին այսպես կպատասխանեմ՝ այո, միանշանակ այո:

-Ձեր զուգընկերուհիդ ինչպիսի՞ն պետք է լինի, ունե՞ք նախընտրելի պահանջներ։

- Աղջիկների հարցում, եթե ճիշտն եք ուզում իմանալ, արտաքինն ինձ համար այդքան էլ առաջնային չէ: Քանի որ իմ մասնագիտությունը կապ ունի արվեստի հետ, միանշանակ հաճելի է, երբ զուգընկերուհիդ պատշաճ տեսք ունի, բայց  կարևոր է մարդու խարիզման, եթե իմ հոգուն համապատասխան չլինի, ապա ոչինչ էլ չի առաջանա: Ի դեպ, սուպերմոդել կատեգորիան քիչ եմ սիրում:

-Երևանյան սրճարաններից մեկում աշխատում եք որպես մատուցող, ինչո՞ւ: Թվում է՝ բոլոր նախադրյալներն ունեք այլ աշխատանքով զբաղվելու համար:   

- Ես սիրում եմ մարդկային շփումը, իսկ սպասարկման ոլորտում դա ավելի արտահայտված է: Պետք է միշտ դրական լինել, անկախ նրանից, թե հասարակության որ շերտին ես սպասարկում, չվախենամ այդ բառից, այո, ես ներկա պահին աշխատում եմ ընդամենը որպես մատուցող: Դեպք չի եղել, որ մարդիկ դժգոհեն, և ես կարողանում եմ այնպիսի իրավիճակ ստեղծել, որ մարդիկ գան, իսկ սրա մասին բարձրաձայնում եմ ոչ թե ես, այլ մյուսները:

-Տաքարյո՞ւն բնավորություն ունեք։

-Երբ դեռ նոր են ինձ հետ ծանոթանում և երբ մտերմանում են, խոստովանում են, որ մտածում էին, թե ես գոռոզ և մեծամիտ եմ: Իրականում բնավորությամբ ես շատ բարի եմ, պատրաստ եմ օգնել, բայց ոտքս տրորելուն պես կարողանում եմ լինել նաև դաժան և տաքարյուն: Բանակից ձեռքիս բազմաթիվ սպիեր են մնացել, ժամանակին չափազանց կռվարար էի, իսկ հիմա փորձում եմ ինձ կառավարել և ավելի զուսպ լինել, բայց երբեմն շատ անկախատեսելի եմ լինում, և դա ցանկալի չէ:

-Ունքի վրայի սպին է՞լ է կռվի արդյունք։

-Իմ սպին է, բայց ես այն ավելի ճոխացրել եմ և արտահայտիչ եմ դարձնում։

-Իսկ մեջքի վրայի դաջվածքն ի՞նչ նշանակություն ունի։

-Ռուսերեն կասեմ՝ «знак биологической опасности», այն նշանակում է՝ հեռու մնացեք: Միտքն այն է, որ եթե իրեն ձեռք չտաս, չի վնասի:  

-Դուք նաև ֆիլմերում եք նկարահանվում, ինչպե՞ս արեցիք առաջին քայլերը։ 

-Առաջինը եղել է «Որոգայթը», ես այդ ժամանակ տասնյոթ տարեկան էի, երբ ինձ նկատեցին առաջին մրցումների ժամանակ և հրավիրեցին խաղալու սերիալում: Կերպարս սկզբում երկրորդական էր, բայց քանի որ հեռուստադիտողին դուր եկավ, այդ ամենը ձգվեց մեկ տարի: Տասնութս լրանալուն պես ինձ տարան բանակ, և ամեն ինչ մնաց կիսատ: Երբ վերադարձա, փորձում էի ինձ գտնել, երբ անցա այդ ադապտացիոն շրջանը, սկսեցի նորից հայտնվել տեսահոլովակներում և գեղարվեստական ֆիլմերում։ Նկարահանվեցի «Ելք չկա» գեղարվեստական ֆիլմում, որտեղ խաղում էի առաջնային կերպարում, ես այսպես ասած «ջարդեմ-փշրեմ» վիճակում էի: Ֆիլմի գլխավոր դերակատար և պրոդյուսեր Կամո Ունանյանն իմ լավ ընկերն է, ով դեռևս իմ ծառայության տարիներին խոսք էր տվել, որ նման նախագիծ լինելու է, և ես պետք է մասնակցեմ:

-Դուք ֆիլմերում միշտ ներկայանում եք մարզիկի կերպարում, չե՞ք ուզում այնպիսի դեր, որը կապ չի ունենա Ձեր մասնագիտության հետ:

-Իհարկե ուզում եմ, ես սպասում եմ նման դերի, որ վերջապես կապ չունենա մարզիկի և մարմնի հետ, շեշտը դրված լինի դերասանական խաղի վրա:  Վաղուց եմ դա ուզում, բայց դեռ նման առաջարկ չեմ ստացել: Վերջերս նկարահանվեցի մի ֆիլմի սաունդթրեքում, որտեղ շատ կրքոտ համբույրի տեսարան կար, խաղում էի ամուսնացած տղամարդու դերում: Ես իմ բնույթով մի քիչ կոմպլեքսներից զուրկ եմ, բայց էնպես չէ, որ կոմպլեքսներ չունեմ, իսկ կարծիքներն ինձ քիչ են հուզում:

-Ո՞վ է Ձեր քննադատը, ումի՞ց եք առաջինը կարծիքներ լսում։

-Միանշանակ իմ մայրիկից և հարազատ եղբորիցս, ովքեր շատ պարզ մարդիկ են և չեն խաբի։ Քննադատություն միշտ լսում եմ, վերջիվերջո քննադատողներն էլ են հայ, բայց ես գրեթե չեմ կիսում նրանց կարծիքները: Տարաձայնություններ, իհարկե, լինում են, բայց միշտ կոմպրոմիսի ենք գալիս:

-Սկզբունքայի՞ն եք։

-Այո և երբեք իմ սկզբունքներին չեմ դավաճանում, կարևոր է երբեք չխաբել, շատերը երբեմն ինձ ասում են՝ բռի ես, չոբան, չվախենամ այս բառերից, բայց ես պարզ եմ, քանի որ ինքս չեմ սիրում սուտը, երկերեսանիությունը: Ես շատ դժվարությամբ եմ մարդկանց մոտ թողնում ինձ, պարզ մարդիկ ավելի խորն են լինում։ Կապ չունի, որ ընդամենը քսանհինգ տարեկան եմ, ես հասցրել եմ բավականին մեծ փորձ ձեռք բերել, ինձ ցավեցնելը շատ դժվար խնդիր է, քանի որ ինձ հարազատ մարդիկ շատ քիչ են, ունեմ մոտիկներ, ծանոթներ, իսկ ընկերության հարցում սահմանափակվում եմ։ Հիմա ինձ դժվար է խոցել:

-Նշեցիք, որ մենակություն եք սիրում, ի՞նչն եք փորձում վերաիմաստավորել, ի՞նչ հարցեր կան, որոնց պատասխանները դեռ չեք գտել։

-Մենակությունն ինձ թույլ է տալիս ինքս ինձ հասկանալ, հարցերիս սպառիչ պատասխաններ տալ, հետո դրանց մասին բարձրաձայնել, այնպես որ, հիմա ինչ ասում եմ, առավելագույնս «ես եմ»։ Աշխատում եմ քիչ մտածել, մի սկզբունք էլ ունեմ, աշխատում եմ շատ չխոսել, այլ անել։ Իսկ ժամանակն անգին ռեսուրս է:   

-Իսկ Ձեր ազատ ժամանակն ինչպե՞ս եք տնօրինում։

-Փորձում եմ ավելորդ բաներից ինձ հեռու պահել, երբեմն մոտիկներս ինձ քննադատում են, թե ինչու չեմ գնում տարատեսակ միջոցառումների, բայց ես գերադասում եմ պասիվ հանգիստ, որքան էլ զարմանալի է, սիրում եմ կարդալ, ինքս ինձ կրթել, դա ինձ համար առաջնային նպատակ է, և երբեք չպետք է դադարել կատարելագործվել։ Բավական լավ տիրապետում եմ բավականին լավ, և երբ սկսում եմ դրսում ապրած մարդկանց հետ խոսել իրենց լեզվով, զարմանում են: Ես կիսատ եմ թողել իմ համալսարանական կրթությունը, որովհետև չեմ կարևորում այն, մարդ կարող է կրթվել առանց ԲՈՒՀ-ում սովորելու:

-Ի վերջո, դերասան, մարզիչ, թե՞ մատուցող, ո՞րն է այն վերջնական մասնագիտությունը, որը կընտրեք։

-Ես բնույթով անկանխատեսելի եմ, ես չգիտեմ՝ վաղն ինչ կուզեմ ինքս ինձ համար, գլոբալ, մեծ ցանկություններս վաղուց եմ գիտակցում, եթե դերասանության մեջ ոչինչ չստացվի, կփորձեմ սպորտի մեջ խորանալ, ինչ էլ լինի, ես սպորտը չեմ թողնի: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients