«Ոչ թալանին» շարժումը կքննարկի ՀԷՑ-ի միջազգային աուդիտի կազմակերպմանը մասնակցելու հարցը
SocietyԱզատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ներկայացրել է շարժման հետագա քայլերը: Շուշանյանը շեշտել է, որ այս պահին քննարկում են ՀԷՑ-ի միջազգային աուդիտի կազմակերպմանն իրենց մասնակցության հարցը: Առաջարկը նրանց արել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ նպատակով Շուշանյանը կոչ է արել բոլոր մտա հոգ իրավաբաններին, տնտեսագետներին հավաքվել եւ ստեղծել ամբողջական համակարգ, որտեղ կքննարկվեն եւ կվերլուծվեն հետագա քայլերի եւ ռազմավարության հետ կապված հարցերը:
Նա շեշտել է, որ մնալով փողոցում եւ շարունակելով պայքարը, նրանք միաժամանակ պատրաստ են մասնակցել քննարկումների, որպեսզի հարցն ավելի շուտ հասնի հաջող ավարտի: «Միայն փողոցում պայքարը չի լինի: Եթե միայն փողոցով լինի, կմնանք փողոցում: Այն կտանի լճացման կամ բախման: Պայքարի հարթակը պետք է լայնանա: Այդ պատճառով կոչ եմ անում հմուտ իրավաբաններին, տնտեսագետներին միանալ մեզ, որպեսզի իրավական տեսանկյունից հարցը քննարկենք»,- ասել է Շուշանյանը` հավելելով, որ շարունակելու են պայքարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, սակայն միա յն խաղաղ կերպով: