Ռուս պոռնոաստղ Կատյա Սամբուկայի ամուսինը ծեծել է նրան (լուսանկարներ)
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Սանկտ Պետերբուրգից հայտնի պոռնոաստղ Կատյա Սամբուկան հեռացել է իր հարազատ քաղաքից եւ այժմ գտնվում է անհայտ մի վայրում, քանի որ ամուսին Բոբ Ջեքը դաժան ծեծի է ենթարկել նրան։
«Ես երկար տարիներ վախենում էի։ Վախենում էի սխալ շնչել, սխալ քայլել, սխալ նայել կամ մտածել եւ ամեն ինչ անում էի Բոբի ցանկությամբ։ Այժմ ես խիզախել եմ եւ հեռացել»,-գրել է «Պոռնո-օսկարի» արժանացած Սամբուկան։

Որպես ապացույց՝ Սամբուկան ներկայացրել է կապտուկներով լուսանկար։ Ավելին, նա նշել է, որ ամուսինը սպառնում է իրեն.

«Նա կրկին ծեծել էր ինձ եւ ստիպում էր իր հետ պայմանագիր ստորագրել։ Նա սպառնում է դատի տալ ինձ, եթե ես նրան չփոխանցեմ Սուրգուտում կայացած իմ համերգից (աստղը նաեւ երգում է) ստացած եկամուտները։ Նրան չի հետաքրքրում, թե ինչպես պետք է ես եւ դուստրս ապրենք»,- Կատյայի խոսքերը մեջբերել է LifeNews-ը։