Աշտարակում հրդեհ է բռնկվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 5-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող գյուղտեխնիկայի գործարանում այրվում է ներկի տարա:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.27-ին, մարվել՝ 19.46-ին: Ա. Հ.-ին պատկանող արկղի գործարանում այրվել է 200 լիտր տարողությամբ ներկի տարա: