Կալանավորը հայտնել է, որ խոշոր չափերով կաշառք է տրվել դատախազին
SocietyՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Ա.-ի կողմից դատախազին տված հաղորդումն այն մասին, որ ՀՀ ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարը հայտնել է իրեն, որ 2011 թվականի հունիս-օգոստոսին վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով հետապնդումը դադարեցնելու համար Լոռու մարզի զինվորական դատախազությ ան դատախազին տվել է 4 հազար ԱՄՆ դոլար կաշառք, սակայն գումարը վերցնելուց հետո դատախազը որևէ աջակցություն չի ցուցաբերել, խուսափել է նրա հետ հանդիպումներից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայություն տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կալանավորի հաղորդման հիման վրա պետական հատուկ ծառայություն իրականացնող անձին խոշոր չափերով կաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 312- րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: