Բաղրամյան պողոտայում գտնող ցուցարարներից երկուսը հացադուլ են հայտարարել
SocietyԵրևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ Բաղրամյան պողոտայում հացադուլ հայտարարած երկու երիտասարդի: Նա զրուցեց տղաների հետ, հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով:
Վալերի Օսիպյանը հարցրեց, թե որքան ժամանակ են պատրաստվում երիտասարդները մնալ հացադուլի մեջ, ի պատասխան` նրանք նշեցին. «Այնքան ժամանակ, քանի դեռ մեր պահանջները չեն կատարվել»: Երիտասարդները հայտնեցին, որ չեն ցանկանում է լեկտրաէներգիայի սակագնի բարձրացում:
Վալերի Օսիպյանը նրանց խորհուրդ տվեց հացադուլին զուգահեռ չծխել` նշելով, որ հակառակ պարագայում կարող են առողջության հետ կապված լուրջ խնդիրներ առաջանալ:
Երիտասարդները խոստացան թողնել ծխելը` շնորհակալություն հայտնելով Երևանի փոխոստիկանապետին իրենց առողջական վիճակով հետաքրքրվելու համար:
Լրագրողի հարցին պատասխան, թե արդյոք Երևանի ոստիկանապետը տեղյակ է հացադուլի մասին` Վալերի Օսիպյանը հայտնեց. «Ոստիկանության պետը տիրապետում է օպերատիվ իրավիճակին»: