«Հրապարակ». Զոհրապ Եգանյանը երկար չի մնա գործազուրկ
Երեկ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Աշխատանքից ազատվելը նա պարզաբանել է անձնական պատճառներով: Գրում է «Հրապարակ»-ը:
Եգանյանի հեռանալը Գյումրիում տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, եւ լրագրողական շրջանակները մեղադրում են Բալասանյանին, որ թույլ է տվել իր խոսնակին հեռանալ Գյումրիից, քանզի նրա հետ աշխատելը բավական հեշտ էր, եւ նա համարվում էր քաղաքապետարանի ամենաընդունելի պաշտոնյաներից մեկը: Հիշեցնենք, որ Եգանյանի անունը շաբաթներ առաջ շրջանառվում էր Հովիկ Աբրահամյանի խոսնակի պաշտոնի առումով, որտեղ օրերս նշանակվեց ԱԺ մամուլի խոսնակը:
Սակայն, հաշվի առնելով գերատեսչությունների խոսնակների թափուր տեղերի քանակը եւ մասնագետների սակավությունը, ենթադրելի է, որ Զոհրապ Եգանյանը երկար չի մնա գործազուրկ:
Շարունակությունը' «Հրապարակ»-ի այսօրվա համարում: