Բեկոնի կտավները դարձել են Լոնդոնում Christie's-ի ամենաթանկ լոտերը
CultureԲրիտանացի նկարիչ Ֆրենսիս Բեկոնի երկթեւ նկարը Լոնդոնում դարձել Է Christie's-ի արդի եւ հետպատերազմյան արվեստի ստեծագործությունների երեկոյան աճուրդի թոփ-լոտը, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Իզաբել Ռոսթոռնի եւ Ջորջ Դայերի գլխի Էսքիզ» երկթեւ նկարը որը գնահատվել Էր 8 – 12 միլիոն ֆունտ ստեռլինգ, վաճառվել Է 12,2 միլիոնով:
Բեկոնի երկրորդ գործը՝ «Երկու տղամարդ դաշտում» կտավը, վաճառվել Է 10,7 միլիոն ֆունտ ստեռլինգով: Այդ կտավը բնանկարի ժանրում նկարչի աշխատանքի հազվագյուտ օրինակ Է: «Նկարն արտացոլում Է Բեկոնի երկխոսությունը Վինսենթ Վան Գոգի հետ»,- ՌԻԱ Նովոստիի հետ զրույցի ժամանակ նշել Է Christie's-ի ներկայացուցիչը:
Ընդամենը երեկոյան աճուրդից ստացվել Է 95,6 միլիոն ֆունտ ստեռլինգ: