Արդյո՞ք ակցիայի քաղաքականացման հարցում կոնսենսուս կա
BlogՎաչագան Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ժառանգության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը հայտարարվել է, որ չպետք է վախենալ ակցիայի քաղաքականացվելուց:
«Խնդիրը քաղաքական է, դիմում ենք իշխանությանը, խնդիրը կապված է իշխանության և մեկ այլ իշխանության հետ, սա քաղաքական հարց է ժողովուրդ ջան, խնդրում եմ մի վախեցեք քաղաքական բառից»,- նշել է Սանասարյանը:
Եթե խնդիր է դրվել ակցիան քաղաքակնացնելու, ապա դա քննարկման այլ հարց է, սակայն ակցիայի քաղաքականացման ինչ հիմնավորում բերում է Սանասարյանը նվազագույնն անհասկանալի է:
Ինչ է նշանակում՝ եթե դիմում ենք իշխանության, ապա քաղաքականացնում ենք: Օրվա ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ, տարբեր հարցերով դիմում կամ բողոքում են տարբեր պետական գերատեսչություններից՝ նամակների, դիմումների, մի քանի հոգանոց ակցիաների միջոցով: Արդյո՞ք սա էլ է քաղաքականացնում այդ պրոցեսները:
Կարելի է հասկանալ Սանասարյանին. ակցիան այս պահին փակուղում է, մարդկանց հոսքը Բաղրամյան վերջին օրերին կրճատվում է: Այն վերաիմաստավորելու խնդիր կա, ինչի ճանապարհը Սանասարյան Դավիթը հենց քաղաքականացման մեջ է տեսնում. դա մոտեցումներից մեկն է:
Հարգանքի է արժանի Սանասարյանի անկեղծությունը. նա փաստացի միակն է ով ազնվորեն հայտարարում է իր դիրքորոշման մասին, մնում է պարզել, արդյո՞ք սա միայն իր, թե՞ նաև նախաձեռնող խմբի տեսակետն է: