Արմավիրում և Բերդ-Տավուշ ճանապարհահատվածին մեքենաներ են բախվել
SocietyԱրմավիրի Թումանյան և Սայաթ-Նովա փողոցների հատման կետում, ինչպես նաև Բերդ-Տավուշ ճանապարհահատվածին ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել:
Հունիսի 30-ին ժամը 23.30-ի սահմաններում Արմավիրի Թումանյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվածի առնչությամբ տարվում է քննություն:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նույն օրը ժամը 17.50-ի սահմաններում Բերդ-Տավուշ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ԲՄՎ-328» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: