Հանրապետությունում կաճի հատապտղային մշակաբույսերի արտադրության ծավալը
SocietyՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հանրապետությունում իրականացվող հատապտղի արտադրության ծրագիրը կշարունակվի: Կարելի է ասել, որ 2010 թվականից մեկնարկած ծրագիրն արդեն իր պտուղները տվել է: Ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում հիմնվել է ազնվամորու 3 հա դաշտ: Այն մշակելու համար, «Թամարա ֆրութ» ՓԲԸ-ի հետ պայմանագրով, ստեղծված են բոլոր պայմանները՝ դաշտի մշակումն իրականացնող տնտեսությունը հագեցված է նոր տեխնոլոգիաներով, կա կաթիլային ոռոգման համակարգ, ցանկաշարային այգիներ:
Հուլիսի 1-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար ՍերգոԿարապետյանը ծանոթացավ այգում իրականացված աշխատանքներին: «Այգին շատ լավ էր խնամված: Այս տարի այգում բարձր բերք է սպասվում: Ես խորհուրդ տվեցի սեփականատիրոջն ավելացնել հեկտարները, որովհետևդրա հնարավորությունը կա: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում պետք է ավելացնենք հատապտղային մշակաբույսերի արտադրության ծավալները, որովհետև պահանջարկը շատ մեծ է և դրանք շատ թանկ էլ վաճառվում են»,- նշեց նախարարը:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում, ինչպես մյուս տնտեսություններն, այս անհատական տնտեսությունը ևս իրացման խնդիր չունի. ըստ «Թամարա ֆրութ» ՓԲԸ-ի հետ 8-ամյա պայմանագրի՝ տնտեսությունը բերքն այդ ընթացքում կտրամադրի ընկերությանը: Տարեկան ստացվում է 1,5 տոննա բերք: