«Մադամ Ֆիգարո» մրցանակին է արժանացել Ցեղասպանության մասին «Օտարերկրացին» գիրքը
CultureՖրանսահայ հայտնի գրող, Elle ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանի ընտանիքի պատմությունը հայտնվել է ֆրանսիական մամուլի եւ հասարակության ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է Nouvelles d'Armenie պարբերականը, Թորանյանի «Օտարերկրացին» գիրքն արժանացել է ամենամյա «Մադամ Ֆիգարո» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին: Թորանյանն իր գրքում պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված տատիկի` Աղավնու մա սին:
««Օտարերկրացին» գրքի պատմությունը սարսափելի է եւ ապշեցնող: Այն պատմում է հայերի ողբերգության մասին, այն սարսափելի իրավիճակի մասին, որում հայտնվել են հայերը: Կանայք, ովքեր սովից եւ շոգից թուլացած, տեսնելով, թե ինչպես են խոշտանգում իրենց ամուսիններին, երեխաներին, վշտից խելագարվում էին, փորձում ինքնասպան լինել»,- ասել է Թորանյանը` հավելելով, որ ողբերգությունը չի կոտրել հայ ժողովրդին եւ Ցեղասպանությունից փրկվածները կարողացել են նոր կյանք ստեղծել` միեւնույն ժամանակ իրենց եւ սերունդների հիշողության մեջ պահելով այն սարսափելի ոճիրը, որ կատարվեց նախորդ դարի սկզբին: