Ծառայության մեկնեց գյումրեցի զորակոչիկների ամառային զորակոչի առաջին խումբը
SocietyՊարտադիր զինվորական ծառայության մեկնեց գյումրեցի նորակոչիկների ամառային զորակոչի առաջին խումբը: Գյումրու զինկոմիսարիատի նախաձեռնությամբ 47 զորակոչիկ կենտրոնական հավաքակայան մեկնեց «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից՝ երգ ու պարով: Խաղաղ ու անփորձանք ծառայություն մաղթելու համար հուշահամալիրի տարածքում էին նաև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները« ; իսկ մինչ մեկնումը տղաները Գյումրու զինկոմիսարիատում անցան բժշկական վերջին բուժզննումը:
Զորաակոչի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը« Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը« զորակոչիկների հարազատներ ու զինվորականներ: Ընդհնանուր առմամբ« Գյումրիում զորակոչի նախապատրաստական աշատանքները կատարվել են նորմալ ու բնականոն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու զինկոմիսար, գնդապետ Գագիկ Խաչատրյանը: Ի դեպ« Գյումրիից այս զորակոչին այլը նտրանքային ծառայության մեկնող չկա: Ընդանուր առմամբ, նրանց թիվը վերջին տարիներին մարզում նվազել է: «Տղաները պետք է ծառայեն բանակում, իսկ ծնողները պետք է հպարտանան, որ իրենց որդիները ծառայում են բանակում»,- նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Տղաներին խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Զորակոչիկները ավտոբուսներ նստեցին Տերունական աղոթքից հետո: