«ՀԺ». Հրայր Թովմասյանին որոշել են պատրաստել որպես Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի անունը կարծես թե դուրս է գալիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ դատավորի թեկնածուների ցուցակից: Գրում է «ՀԺ»-ն:
Իշխանության վերին օղակներում խոսում են, թե Հրայր Թովմասյանին որոշել են պատրաստել որպես Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու:
Թերթը հիշեցնում է, որ ՍԴ գործող նախագահ Գագիկ Հարությունյանն այս պահին 66 տարեկան է և թոշակի է անցնելու միայն 70-ում: Այսինքն, մինչ այդ, հասկանալի է, դեռ շատ ջրեր կարող են հոսել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: