ՏՀՏ հմտությունների ձեռքբերումը և զարգացումը Հայաստանում բարձր մակարդակի վրա է
SocietyՌուս մասնագետները Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացրել են Հայաստանի աշակերտների ՏՀՏ հմտությունների ուսումնասիրություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Հետազոտվել են ինչպես երևանյան, այնպես էլ մարզային դպրոցները: Ստացած տվյալները վկայում են, որ ՏՀՏ հմտությունների ձեռքբերումը և զարգացումը Հայաստանում դրված է բավականին բարձր մակարդակի վրա: Մեր աշակերտների 24 տոկոսն ունի գերազանց մակարդակ, 9 %-ը` միջինից բարձր, 40 %-Õ ¨ ` միջին, 19 %-ը` միջինից ցածր և ընդամենը 8 %-ը` սկսնակ մակարդակ: Հատկապես աչքի են ընկել Երևանի աշակերտները, իսկ մարզերից՝ Շիրակի, Կոտայքի, Արմավիրի երեխաները»,- նշել է Արմեն Աշոտյանը: