Բաղրամյանից առանց հաղթանակի չենք հեռանալու. նոր նախաձեռնության հայտարարությունը. Tert.am
SocietyԲաղրամյան պողոտայում նոր նախաձեռնության անդամներից մեկը հայտարարություն արեց, թե չնայած իրենց շարքերը նոսրանում են, բայց կամքը կա: «Մենք այստեղ են, կանք ու կմնանք, մինչև վերջնական հաղթանակը, արիացեք, ձեր սրտերը լցրեք հավատով, հաղթելու ենք, անօրինական որոշումները պետք է չեղարկվեն, դրանցի հետո տոնելու ենք մեր հաղթանակը»,- ասաց նա, գրում է Tert.am-ը:
Նա տեղեկացրեց քայլերի մասին, որ ամեն օր քաղաքով երթեր են իրականցվում, քաղաքացիները իրազեկվում են, տեղեկացվում ցուցարարների պահանջի մասին, հորդորում միանալ պահանջներին:
«Ի վերջո մենք ենք որոշողը, ոչ ոք մտքով անգամ չանցկացնի, որ այստեղից առանց հաղթանակի հեռանալու ենք: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Մնացեք այստեղ, որ ցույց տանք, որ պայքարը շարունակվում է: Հաղթանակը մենք ենք»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ եթե հանկարծ իրենց ոստիկանությունը դուրս հանի փողոցից, իրենք այլ փողոցներ կփակեն՝ կրկին ոչ պակաս կարևոր:
Հայտարարեցին, թե քանի որ ժամը 23:00-ն անցնում է, ուստի բարձրախոսով հայտարարություններ ու երգերը չեն հնչի, հաշվի առնելով լռության ժամը:
Մանրամասները՝ Tert.am-ում: