Sotheby's-ի աճուրդում 32,6 մլն դոլարով վաճառվել Է Ուորհոլի «Մեկ դոլար» նկարը
CultureԷնդի Ուորհոլի «Մեկ դոլար (արծաթե հավաստագիր)» նկարը հուլիսի 1-ին 20,9 միլիոն ֆունտ ստեռլինգով (32,6 միլիոն դոլարով) վաճառվել Է աճուրդով, հաղորդում Է Արմենպրեսը՝ հղում անելով Bloomberg-ին: Ստեղծագործությունը դրվել Էր Sotheby's-ի երեկոյան աճուրդում:
Ուորհոլի գործը, որը նա նկարել Է 1962 թվականին, դարձել Է թոփ լոտը՝ գերազանցելով 28 միլիոն դոլար նախնական գնահատումը:
1960-ական թվականների սկզբին Ուորհոլն ստեղծել Է դոլարի պատկերմամբ ստեղծագործությունների շարք: «Մեկ դոլար (արծաթե հավաստագիր)» կտավն այն տասը լոտերից մեկն Էր, որոնք միավորված են ամերիկյան արժույթի թեմայով: Դրանցից ութը վաճառվել Է 53,6 միլիոն դոլար ընդհանուր գումարով:
Աճուրդում նաեւ վաճառվել են անգլիացի Էքսպրեսիոնիստ նկարիչ Ֆրենսիս Բեկոնի՝ 1975 եւ 1980 թվականների երկու ինքնանկարները, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմել Է շուրջ 23 միլիոն դոլար:
Եվս մեկ արժեքավոր լոտ Է դարձել բրիտանացի նկարիչ Լյուսիեն Ֆրոյդի «Չորս ձու ափեում» գործը, որը նա նկարել Է 2002 թվականին: Այն գնել են 1.5 միլիոնով: