Ծննդատանն ամուսնու կողմից հրազենային վիրավորում ստացած Միլենա Ասատրյանի առողջական վիճակը ժամը 11:57-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր, սակայն կայուն: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից, հունիսի 30-ին կատարված բարեհաջող իրահատությունից հետո հիվանդը եկել է գիտակցության, որոշակի ռեակցիաներ է ցույց տալիս: Հետվիրահատական շրջանում պահպանվում է արհեստական շնչառությունը։
ՀՀ ոստիկանությունը հունիսի 30-ին` ժամը 10:15-ին, ահազանգ է ստացել, որ Երևանի Պերինատոլոգիայի,մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում ծննդաբերած կանանցից մեկի ամուսինը կրակել է իր կնոջվրա, այնուհետև` ինքնասպան եղել: Վիրավորը Արարատի մարզի Դվին գյուղի բնակչուհի 27-ամյա ՄիլենաԱսատրյանն է, իսկ ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վարդանյանը: Հիվանդն «Արմենիա» հանրապետականբժշկական կենտրոն էր ընդունվել ծանր վիճակում` հրազենային միջանցիկ սեգմենտալ վնասվածքով: Երեք ժամ տևած վիրահատության ընթացքում կատարվել է հրազենային գանգուղեղային վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում: Պարզվել է, որ կնոջ մոտ առկա է ծոծրակոսկրի բեկորային ներհրված կոտրվածք, միջաձիգ սինուսի վնասվածք, ուղեղիկի ձախ կիսագնդի ներուղեղային արյունակույտ և կոնտուզյոզ օջախ։ Արյունահոսությունը դադարեցվել է, հեմատոման` հեռացվել։ Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` երիտասարդ կնոջ վրա սպանության փորձ կատարելու, ինչպեսնաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով ապօրինի կերպով հրազենպահելու համար: