Yerevan, 04.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մարզային խնդիրներ, ներդրումային ծրագրեր, առևտրի խթանում. կառավարության նիստն ամփոփ

ՀՀ կառավարության նիստը, որը տեղի է ունեցել հուլիսի 2-ին, վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Օրակարգի հարցերին անցնելուց առաջ վարչապետը հանդես է եկել ներածական խոսքով, ուր մասնավորապես ասել է. «Հարգելի գործընկերներ, բոլորդ տեղյակ եք, որ հունիսի 30-ին տեղի ունեցած «Տնտեսական օրակարգ» համաժողովում ակադեմիական աշխարհի, գործարար ոլորտի ներկայացուցիչների և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մենք համակողմանիորեն քննարկեցինք մեր տնտեսության առջև ծառացած մարտահրավերները, դրանց լուծման երարաժամկետ ռազմավարություններն ու կարճաժամկետ քայլերը: Համաժողովում հնչեցին թե զգացմունքային ելույթներ, թե առողջ քննադատություն, և թե կոնկրետ առաջարկություններ: Ես ուզում եմ կրկնել համաժողովում հնչեցրած իմ ուղերձը. մեր դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների ու ծրագրերի համար: Ցանկացած առաջարկ, որը կօգնի մեր ընդհանուր գործին, կգնահատվի ըստ արժանվույն: Հայաստանը կարիք ունի բոլոր շահագրգիռ ու առողջ ուժերի համ ատեղ ջանքերին ու աշխատանքին: Համաժողովը ցույց տվեց, որ նման քննարկումների կարիք կա: Կարծում եմ՝ այժմ հարկ է այդ քննարկումներն անել այլ ֆորմատով, ավելի ուղղորդված, ավելի մեծ փորձագիտական ներուժի ընդգրկմամբ, ավելի խորը մասնագիտական և ճյուղային: Հանձնարարում եմ բոլոր նախարարներին՝ կազմակերպել նման քննարկումներ, նաև էկոնոմիկայի նախարարությանը՝ աջակցել այս քննարկումների կազմակերպմանը»:

Լուծում կստանան մարզային հրատապ խնդիրները

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները լուծելու նպատակով կառավարությունը որոշել է մարզպետարաններին հատկացնել շուրջ 4.4 մլրդ դրամ, որով կլուծվեն առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրները, մասնավորապես, դպրոցաշինության, մշակութային, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում: «Այս ծրագիրը մենք շատ են ք կարևորում, մեր սուղ հնարավորություններից, պահուստային ֆոնդից համայնքներում հրատապ ծրագրեր իրականացնելու համար 4 միլիարդ 395 միլիոն հատկացնելով», - ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարելով առողջապահության նախարարի հետ հետամուտ լինել և զուգահեռ լուծում տալ նաև մանկապարտեզների սանիտարական վիճակի բարելավմանը:

Հերթական աջակցությունը ներդրումային ծրագրերին

200 միլիոն դրամը գերազանցող արժեքով ներմուծվող սարքավորումների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելով, կառավարությունը հերթական աջակցությունն է ցուցաբերել ներդրումային խոշոր ծրագրի իրականացմանը: Այս դեպքում «Հ և Տ Հակոբյաններ» ՍՊԸ-ն նախատեսում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կազմակերպել գարեջրի արտադրություն: Շուրջ 630 միլիոն դրամ կազմող ներդրումային ծրագրի արդյունքում կստեղծվի 60 աշխատատեղ:
Մեկ այլ որոշումով հավանություն տալով «Արմհոլդինգ» ՓԲԸ արտահանման 2015-2017թթ. ծրագրին, կառավարությունը «Արտ ահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը սահմանել է համապատասխանաբար ըստ տարիների 15, 20, 24 մլրդ դրամ:
ՀՀ կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է առաջարկել Միջպետական բանկին «Ռայնոլիվ փրոփերթի Լիմիտեդ» ընկերությանը և «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված վարկերի պահանջի իրավունքները զիջելու մասին: Նպատակը Միջպետական բանկում գրավադրված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը և անշարժ գույքը գրավից ազատե լը և տրամադրված վարկերի պահանջի իրավունքների զիջումն է:

Ստեղծվում է առևտրի խթանման հանձնաժողով

Տեղական ընկերությունների արտադրանքի արտահանման և դեպի Հայաստան ներդրումների աճի ապահովման նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների ծրագրի ղեկավար հանձնաժողով: Գործադիրը հաստատել է հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը:
Կառավարության մեկ այլ որոշումով հաստատվել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից 2015թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները:
Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Գավի դաշինքի միջև «Պատվաստանյութերի և դրամական աջակցության համար» համագործակցության շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանի բնակչության բժշկական սպասարկումն ավելի մատչելի և հասանելի դարձնելու նպատակով «Սևանի հիվանդանոց» և «Սևանի պոլիկլինիկա» ՓԲԸ-ները միաձուլվել են, ստեղծվել է «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է Սևանի նոր հիվանդանոցային մասնաշենքի շինարարության ծրագրով, կարևորել մարզային մարմինների հետ նախարարության համատեղ աշխատանքը:

Կպահպանվի բնապահպանական հավասարակշռությունը

Բնական միջավայրի, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության, կենսոլորտի բնական վիճակի հավասարակշռության պահպանության նպատակով գործադիրը փոփոխություններ է կատարել իր նախկինում ընդունած որոշումների մեջ, ճշգրտելով և հստակեցնելով «Զանգեզուր» պետական արգելավայրի և «Արևիկ» ազգային պարկի սահմանները:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է Արփիի և Կեչուտի ջրամբարների էկոլոգիական նպատակով շահագործման ռեժիմների սահմանման կարգը: Խնդիրն այն է, որ Արփիի և Կեչուտի ջրամբարները կառուցվել են բնապահպանական և ոռոգման նպատակով, ունեն տնտեսական և էկոլոգիական նշանակություն: Ոռոգման սեզոնին հաճախ առաջնային է դառնում տնտեսական գործոնը, ուստի գործադիրը սույն որոշման ընդունումով վերահսկելի է դարձնում ջրամբարների էկոլոգիական նպատակով շահագործման ռեժիմների պահպանության ապահովումը, Սևանա և Արփի լճերի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը:

Նոր կառույց արդարադատության համակարգում

Կառավարությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարության համակարգում ստեղծել անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, հաստատել է դրա կանոնադրությունը, կառուցվածքը, հասարակական կազմակերպությունների կողմից ՀՀ արդարադատության նախարարին լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ առաջարկելու կարգը, համապատասխան գումար հատկացրել նոր գործակալության գործունեությունը կազմակերպելու նպատակով:
Գործադիրը հաստատել է նաև հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, սահմանել հաշտարարների որակավո րման դասընթաց կազմակերպելու, անցկացնելու, որակավորման վկայագիր տրամադրելու կարգը և ժամկետները:

Օրենսդրական նախաձեռնություններ

Կառավարությունը հավանություն է տվել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Ներկայացված նախագծով նախատեսվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը ամրագրել օրենքով, ինչպես նաև սահմանել օրենսդրական լրացուցիչ կարգավորումներ և մեխանիզմներ:
Արձանագրային մեկ այլ որոշումով հավանություն է տրվել «Հայաստան ի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով նախատեսվում է նպաստավոր պայմաններ ստեղծել ընդերքօգտագործման արդյունքում առաջացած ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրերի տարածքներում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար:
Կառավարության հավանությանն է արժանացել նաև «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: 
Քննարկելով ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգ ով ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում և նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթը, կառավարությունը հաստատել է իր եզրակացության նախագիծը, որով ողջունելով ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի նպատակադրումը, գտել է, որ այն թերի է և ներկայացված տեսքով ընդունելի չէ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ուշադրություն է հրավիրել պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները նախապես իրենց մասնակցությամբ քննարկելու անհրաժեշտության վրա:
Քննարկված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Կառավարությունը կհոգա սիրիահայերի ծախսերը

2015թ. օգոստոսի 2-13-ը անցկացվելիք Համահայկական ամառային 6-րդ խաղերին Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու նպատակով կառավարությունը «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը տրամադրելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը որոշել է հատկացնել 39.8 միլիոն դրամ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւոր է համարել հատկապես Սիրիայի պատվիրակությանը օժանդակելը: 
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը վարչապետի առաջարկով ներ կայացրել է Սիրիայի մեր հայրենակիցների մասնակցության և տրամադրվող աջակցության մանրամասները: Նշված գումարը ծախսվելու է Սիրիայի 82 հոգանոց պատվիրակության ճանապարհածախսը և հյուրանոցի ծախսերը հոգալու համար: Պատվիրակությանը Երևան կտեղափոխի լիբանանյան ավիաընկերությունը, Երևանում նրանց 16-օրյա կեցությունը կապահովվի Արարատ հյուրանոցում: Ընդհանուր առմամբ համահայկական խաղերի մասնակցությունը շատ ներկայացուցչական է: Հուլիսի 1-ի դրությամբ արդեն ունենք 35 պետությունների 161 քաղաքներից 5461 հայտ, որը բավականին մեծ թիվ է:

Այլ հարցեր

ՀՀ 9 մարզերի 22 համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար կառավարությունն իր պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրել է 64 մլն 721 հազար դրամ:

Կառավարության որոշմամբ Էդգար Գևորգյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար:

 
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun