Այն, ինչ եղել է իմ և Սոս Ջանիբեկյանի միջև, եղել է անկեղծ, ջերմ ու կրքոտ. Լյուսի Հայրապետյան
LifestyleAsekose.am-ը գրում է.
Մանեքենուհի Լյուսի Հայրապետյանը, ով «Եղբայրներ», «Ֆուլ հաուս», «Կենտ զույգը»նախագծերում ներկայացել է նաև որպես դերասանուհի, երկար տարիներ է, ինչասպարեզում է: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց վերջինիս հետ` ներկայիս գործունեության, բաց ֆոտոշարքերով հանդես գալու, անձնական կյանքի և այլ հարցերի շուրջ խոսելու նպատակով:
Որպես մոդել ի՞նչ գործունեություն եք այսօր ծավալում և ի՞նչ առաջարկներ ունեք:
Այս պահին զբաղվում եմ մի քանի ցուցադրություններով, որոնք մոտ ապագայում են սպասվում: Վերջերս շատ բուռն շրջան էր ինձ համար` անդադար աշխատում էի, իսկ այսօր մի փոքր հանգիստ է, բայց պատրաստվում ենք ևս երկու դիզայների ցուցադրության:
Ունե՞ք առաջարկներ սերիալներում նկարահանվելու:
Ունեմ շատ առաջարկներ, սակայն չեմ ցանկանում դառնալ սերիալային դեմք:Հանդես եկել եմ սերիալում, խաղացել եմ թատրոնում ինչպես նաև սիթքոմներից մեկում, կարծում եմ, որ այս պահին անհրաժեշտ է դադար տալ: Այսօր նաև հանդես եմ գալիս որպես հաղորդավարուհի հեռուստաընկերություններից մեկում: Այսինքն` եթե նույնիսկ լինի ցանկություն սերիալում նկարահանվելու, չունեմ ժամանակ դրան տրամադրելու համար:
Երբևէ առաջարկներ ունեցե՞լ եք ավելի բաց ֆոտոշարքերով հանդես գալու, և հետաքրքիր է իմանալ` ինչպե՞ս եք դրան վերաբերում` հաշվի առնելով հայկական կարծրատիպերը:
Վերջերս եղավ առաջարկ հարցազրույցի հետ մեկտեղ ունենալ նաև բաց ֆոտոշարք, սակայն անկեղծ ասած չցանկացա, ոչ թե այն պատճառով, որ ամաչում եմ, այլ ուղղակի չեմ ցանկանում: Իմ մասնագիտությունն այնպիսին է, որ ամոթ ասվածն ուղղակի ծիծաղելի է, բայց քանի որ իմ մարմինն ինձ ծառայում է, որպես գումար վաստակելու միջոց, ես ոչ ճիշտ պահին և ոչ ճիշտ արժեքով չեմ գնա այդ քայլին: Դեռ չեմ կարծում, որ եկել է այդ հարմար պահը, որ նման տեսարաններով հանդես գամ:
Նախկին հարցազրույցներից մեկում դուք խոսել եք ձեր և Սոս Ջանիբեկյանի հարաբերությունների մասին, որից հետո այնպիսի կարծիքներ են ձևավորվել, որ չնայած նրան, որ դուք այսօր նշանադրված եք մեկ այլ տղայի հետ, բայց այնուամենայնիվ սիրահարվածություն մնացել է Սոսի հանդեպ:
Ես Սոսին սիրահարված չեմ, բայց նա շատ հետաքրքիր անձնավորություն է, այդ պատճառով ես նրա մասին մշտապես խոսում եմ ջերմությամբ, որովհետև այն, ինչ եղել է մեր միջև, եղել է անկեղծ, ջերմ ու կրքոտ: Իմ կարծիքով եթե ինչ-որ մեկի հետ հանդիպում ես երկար ժամանակ, բնական է, որ տվյալ անձի հանդեպ մնա ինչ-որ ջերմ զգացողություն, ունենաս մի անկյուն, որը երբեմն մեր հասրակությունը սխալ է ընկալում ու սիրահարվածություն համարում: Ես այդ ամենը ունեմ գրեթե բոլոր իմ նախկին ընկերների հանդեպ, որոնց ես սիրել ու սիրահարված եմ եղել: Այնպես որ, Սոսն այդ առումով չի առանձնանում:
Շարունակությունը՝ այստեղ