Նոր աշխատատեղերի բացումը կլինի Արցախի իշխանությունների ուշադրության կենտրոնում
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին այցելել է Ստեփանակերտի նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող արտադրամասեր եւ ծանոթացել դրանց աշխատանքներին: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը հանդիպել է աշխատակիցների հետ և ընդգծել, որ նոր աշխատատեղերի բացումը և արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացումն այսուհեÕ ¿ էլ կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Բակո Սահակյանը նաև նշել է, որ նախատեսվում է իրականացնել մի շարք նոր ծրագրեր: