Հարություն Խաչատրյանն ուրախ է մոսկովյան փառատոնում ստացած մրցանակների համար
CultureՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը շնորհակալ է Մոսկվայի միջազգային կինոփառատոնին՝ մրցանակների համար: Հայ ռեժիսորը մոսկովյան հեղինակավոր միջոցառման ընթացքում երկու մրցանակի էր արժանացել:
«Փառատոնի ընթացքում ցուցադրեցին իմ առաջին՝ «Քամին ունայնության» լիամետրաժ ֆիլմը: Ժամանակին մեծ աղմուկ եղավ ֆիլմի հետ կապված, շատ վատ հոդվածներ են գրել, ասել են, որ նման ֆիլմը խայտառակություն է հայ ազգի համար: Բայց ֆիլմը ցուցադրվեց աշխարհով մեկ, ամերիկյան լավագույն թերթերը գրեցին ֆիլմի մասին: Մի քիչ վատ զգացի, որ այդ ֆիլմն են ցուցադրելու, երիտասարդ էի շատ այն նկարահանելիս, բայց ֆիլմը շատ լավ ընդունեցին»,Արմենպրեսի փոխանցմամբ՝ նշեց Հարություն Խաչատրյանը: Նա նշեց, որ շատ հուզված է և երջանիկ:
«Մի հավատացեք այն ռեժիսորին, որ կասի իր համար հաճելի չէ մրցանակ ստանալը»,-ընդգծեց Հարություն Խաչատրյանը:
Մոսկվայի միջազգային կինոփառատոնի տնօրինությունը մրցանակ է շնորհել Հարություն Խաչատրյանին՝ կինոյի զարգացման և հայ-ռուսական մշակութային համագործակցության գործում նշանակալի ավանդի համար, իսկ Ռուսաստանի կինոգործիչների և կինոքննադատների գիլդիան նրան հանձնել է «Փիղ» մրցանակը՝ նշանակալից ներդրման և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադրման համար:
Հունիսի 19-26-ն անցկացված Մոսկվայի 37-րդ միջազգային
ՀՀ ժողովրդական արտիստ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյ