Yerevan, 23.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ես ե՛ւ հանգիստ եմ, ե՛ւ գիժ եմ, ե՛ւ աննորմալ եմ, ե՛ւ սիրող տղա եմ. Դավիթ Մարդյան

Lifestyle
 
Ես ե՛ւ հանգիստ եմ, ե՛ւ գիժ եմ, ե՛ւ աննորմալ եմ, ե՛ւ սիրող տղա եմ. Դավիթ Մարդյան


Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է սերիալային դերասան Դավիթ Մարդյանը, ով հեռուստադիտողի շրջանում ճանաչվեց եւ սիրվեց «Դժվար ապրուստ» եւ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալներում Ստյոպիկի եւ Վիտուսի կերպարներով:

Հեռուստաընկերությունները արդեն սկսել են նոր եթերաշրջանի աշխատանքները, Դավիթ, հեռուստադիտողը, երբ Ձեզ կրկին կտեսնի հեռուստաէկրաններին:

-         Անկեղծ ասած, նոր եթերաշրջանի հետ կապված դեռ ոչ մի ծրագրեր չկան, այսինքն՝ այս պահին դերասանական ոլորտում իմ մասնակցությամբ հստակ աշխատանքներ դեռ չեն տարվում:

Գրեթե չորս տարի անընդմեջ հեռուստաէկրաններին լինելով՝ հետաքրքիր է ինչո՞վ եք այս պահին զբաղված:

-         Ունենք ընտանեկան փոքրիկ բիզնես, դրանով եմ զբաղված, թեպետ նմանատիպ մոդայիկ բառերը, ինչպես օրինակ «ընտանեկան բիզնես»-ն է, ես այնքան էլ չեմ սիրում օգտագործել, կասեմ ուղղակի, որ թեթեւ ընտանեկան գործ է, որում ես էլ եմ ներգրավված:

Դավիթ, շատերը փաստում են, որ մուտք գործելով էկրանային, շոու բիզնեսյան ասպարեզ, այլեւս դժվար են հեռանում, Ձեզ մոտ կարծես թե այդ գայթակղությունը այնքան էլ մեծ չէ՞:

-         Ճիշտն ասած այնպես չէ, որ ուշքս գնում է այս ասպարեզի համար, այո, ոլորտը հետաքրքիր է, այն հնարավորություն է տալիս շատ մարդկանց հետ շփվել, բայց ես այդ ասպարեզում երկար մնալու համար ոչինչ չեմ անում: Եթե հրավերներ լինեն, մեծ հաճույքով կընդունեմ, բայց ինքս երբեք ձեռնամուխ չեմ լինի որեւէ նախագծում նկարահանվելու համար:

Հետաքրքիր է, եթե իսկզբանե այդքան մեծ չէր այս ոլորտի նկատմամբ սերը, ինչպե՞ս ստացվեց Ձեր մուտքը այդտեղ:

-         Երբ բանակից նոր էի վերադարձել, բարդույթներով լի երիտասարդ էի, գնացի Աբել Աբելյանի մոտ, որպեսզի ընդունվեմ նրա «Դերասանական ստուիա»-ն, եւ հենց Աբել Աբելյանն էլ ընդառաջեց ինձ՝ ասելով, որ եթե ցանկությունս մեծ է, ուրեմն սովորեմ: Այդպես էլ ինձ համար ճանապարհ բացվեց այս ասպարեզում:

Ես ճիշտ հասկացա՝ դուք չե՞ք պատրաստվում այս ոլորտում ավելի խորանալ:

-         Ճիշտն ասած, ոչ: Պատճառներից գլխավորն այն է, որ պատրաստվում եմ մշտական բնակությամբ մեկնել այստեղից:

Իսկ չե՞ք ափսոսում անցած ճանապարհը:

-         Տարիները ընդամենը 4-ն են եղել: Այո, այդքան ժամանակն էլ քիչ չէ, հատկապես, որ տեսնում եւ զգում եմ, որ հասցրել եմ ձեռք բերել շատերի համակրանքը, քանի որ մինչ օրս էլ մարդիկ կան, որ փողոցում ինձ տեսնելիս, գալիս, մոտենում են, ուզում են լուսանկարվել, բայց հասկանում եմ, որ այդ ամենը ժամանակվոր է:

Ես ճիշտ հասկացա՝ կան հիասթափություննե՞ր:

-         Ոչ, հիասթափություններ չկան:

Գրեթե միշտ Ձեզ միօրինակ կերպարներում է տեսել հեռուստադիտողը, կերպարներ, որոնք երկու դեպքում էլ կարծես թե արտահայտում են իսկական հայ տղայի բնավորության ամենաբնորշ գծերը: Հետքրքիր է՝ Ձեր մարմնավորած կերպարները ի՞նչ ընդհանրություն ունեն Ձեր իրական տեսակի եհտ:

-          Թե Սյոպիկի, թե Վիտուսի կերպարների հետ որոշ չափով նմանություններ կան: Այո, իրականում ես ե՛ւ հանգիստ եմ, ե՛ւ գիժ եմ, ե՛ւ աննորմալ եմ, ե՛ւ սիրող տղա եմ, որոշ չափով էլ խանդոտ եմ:

Այսինքն՝ այս կերպարները ստեղծելիս դժվարությունները մեծ չե՞ն եղել:

-         Քանի որ ես դերասան չեմ, ուստի մասնագիտական տերմիններով այս պահին չեմ էլ կարող բացատրել կերպար ստեղծելու դժվարություններն ու հեշտությունները: Ամեն դեպքում, մասնագետներից շատ եմ լսել,որ ստացվում է ինձ մոտ այս աշխատանքը, իհարկե, քննադատություններ էլ են եղել, որոնց ես վերաբերվել եմ շատ առողջ կերպով, ընդունել եւ շտկումներ եմ կատարել:

Այսօր համատարած սերիալային իրականության մեջ նոր դերասանները մի շատ կարեւոր առավելություն ունեն՝ նրանք խաղում են վաստակաշատ դերասանների կողքին, շփվում նրանց հետ եւ ձեռք բերում ահռելի մեծ փորձ: Հետաքրքիր է՝ Ձեր մեկնաբանությունը այս տեսանկյունից:

-         Իհարկե, ինձ շատ բան է տվել այս կարեւոր միտումը, միայն այն, որ շփվեցի մեր օրերի հանճարների հետ, նրանց հետ ձեռք սեղմեցի, ընկերացանք, այդ ամենը ինձ համար շատ մեծ առավելություն էր: Նրանք շատ երիտասարդ դերասաններից առավել հաճելի մարդիկ են, նրանք չունեն ամենակարեւորը՝ գոռոզությունը, նրանց քիթը բարձր չէ, իհարկե կար ինքնավստահություն, որն էլ իրենց ձեռքբերումների արդյունքն էր եւ հենց այդպես էլ պետք է լիներ:

Մի անգամ նշել եք, որ խստիվ դեմ կլինեիք, եթե Ձեր կողակիցը լիներ այս ոլորտից, կասեք՝ ինչո՞ւ:

-          Այս ասպարեզում հայտնված աղջիկը պետք է լինի գրավիչ, իսկ երբ նա էկրանով երեւա, շատերի համար նա կլինի ցանկալի, շատերը նրա մասին այլ կերպով կարող են արտահայտվել, ինչը կոնկրետ ինձ դուր չէր գա: Երբ մենք դուրս ենք գալիս զբոսնելու եւ սիրելիս իր գեղեցիկ արտաքինով կարող է ուշադրություն գրավել, դա նորմալ է, բայց երբ նա հեռուստաէկրանից երեւա, դա ինձ դուր չի գա:

Ինչ մասնագիտություն ունի Ձեր հարսնացուն:

-         Մասնագիտությամբ իրավաբան է, բայց իր մասնագիտոթյամբ չի աշխատում

Բնավորությամբ սեփականատե՞ր եք:

-         Այո, սեփականատեր եմ:

Դավիթ վերջերս նշանադրվեցիք, իսկ ե՞րբ եք պատրաստվում ամուսնանալ:

-         Օգոստոս ամսին կկայանա իմ եւ սիրելիիս ամուսնությունը:

Դուք ե՞ւս դասվում եք այն զույգերի շարքին, ովքեր իրենց հարսանեկան միջոցառմանը պատրաստվում են դեռ ամիսներ առաջ:

-         Ես եւ հարսնացուս մտածում ենք, որ շատ անիմաստ բաներ կան, որոնք մեր հարսանիքին չեն լինի: Մենք սիրում ենք ավանադական հայկական հարսանիք, որը հաստատ մեքենաների շքերթը չէ, ոչ էլ բարձր ազդանշանները, ավանդական հարսանիքը մեզ համար բակում բարձր գոռալը չէ, այլ այն է, որն իր համեստությամբ եւ նրբությունններով է ավանդական: 

Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBank