«Տերմինատոր. գենեզիսը» հայկական կինովարձույթում է
CultureՏարվա ամենասպասված ֆիլմերից մեկը՝ «Տերմինատոր.գենեզիսը» հայկական կինովարձույթում է: Արմենպրեսի փոխանցմամբ՝ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ լեգենդար կինոպատման հինգերորդ ֆիլմի պրեմիերան: Ալան Թեյլորի նոր ֆիլմի գլխավոր դերում կրկին Առնոլդ Շվարցնեգերն է, իսկ Ջոն Քոննորի մորը՝ Սառային, մարմնավորում է Էմիլիա Կլարկը:
Պտտելով ժամանակի անիվը՝ Ջոն Քոննորը 1984 թվական է տեղափոխում սերժանտ Քայլ Ռիզին, որպեսզի նա պաշտպանի Սառա Քոննորին և փրկի ապագան: Սակայն դեպքերի անսպասելի շրջադարձի հետևանքով ճեղքվածք է առաջանում ժամանակի մեջ: Սերժանտ Ռիզը հայտնվում է բոլորովին նոր, իրեն անծանոթ անցյալում՝ հանդիպելով այնտեղ անսպասելի հակառակորդների, նոր վտանգավոր թշնամիների, այդ թվում նաև Տերմինատորին: Ռիզը ունի նոր առաքելություն՝ փոխել ապագան:
Առնոլդ Շվարցնեգերն արդեն 67 տարեկան է. Ֆիլմում նա մարմնավորում է ծերացող Տերմինատորի: Նրա մարմնավորած հերոսը կինոնկարում ինքն իրեն մխիթարում է ասելով՝ «Ես ծեր եմ, բայց անօգնական չեմ»: Եվ, իհարկե, չի մոռանում իր՝ թևավոր խոսք դարձած արտահայտությունը՝ «Ես կվերադառնամ»: