Թբիլիսիում մեկնարկում Է Tbilisi Open Air միջազգային երաժշտական փառատոնը
CultureTbilisi Open Air երաժշտական փառատոնը այս տարի կանցկացվի այսպես կոչված Թբիլիսյան ծովին հարող տարածքում: Փառատոնի կազմակերպիչներն են՝ AlterVision Group-ը եւ Hualing Group-ը, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին: Հինգ օրվա ընթացքում՝ հուլիսի 3-ից մինչեւ 7-ը, հանդիսատեսների առջեւ ելույթ կունենան շուրջ 70 կատարողներ, որոնց թվում են՝ Placebo-ն, Beth Hart-ը, Black Label Society-ն, Tiger Lillies-ը, Soap and Skin-ը, Loudspeakers-ը եւ ուրիշներ:
Tbilisi Open Air երաժշտական փառատոնը Թբիլիսիում անցկացվում Է 2009 թվականից: Կազմակերպիչների խոսքով՝ այս տարի միջոցառումը խոստանում Է իր մասշտաբներով գերազանցել բոլոր ռեկորդները: Միջազգային փառատոնի առաջին օրը ելույթ կունենան ռուսական հնագույն ռոք խմբերից մեկը՝ «Ակվարիում»-ը, եւ հանրաճանաչ երգչուհի Զեմֆիրան: