Արամ MP3-ն եւ Աննա Խաչատրյանը մասնակցում են ռուսական “Գոլոս”-ին
LifestyleBravo.am-ը գրում է.
Շուտով կմեկնարկի “Ռուաստանի ձայն”-ի նոր եթերաշրջանը, եւ, ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, երաժշտական նախագծում իրենց ուժերը կփորձեն Արամ MP3-ն եւ Աննա Խաչատրյանը:
Նրանք անցել են նախընտրական փուլը եւ պատրաստվում են օգոստոսին կրկին մեկնել Մոսկվա` մասնակցելու կույր լսումներին:
Աննային զարմացրեց BRAVO.am-ի տեղեկացվածությունը:), երգչուհին մեզ հետ զրույցում նշեց, որ որոշել էր իր մասնակցության մասին չբարձրաձայնել մինչ նկարահանումների մեկնարկը.“Անկեղծ ասած, դեռ գաղտնի էի պահում”:

