Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանն Ադրբեջանի հարաճուն սպառազինմանը պատասխանելու է ասիմետրիկ մեթոդով. Դավիթ Ջամալյան

Interview

Հայաստանը սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերել՝ զինված ուժերի զինանոցը ճշգրիտ հեռահար խոցման միջոցներով, հրետանային միջոցներով և այլ զինտեխնիկայով համալրելու նպատակով: «Sputnik- Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը հավելել է, որ Հայաստանը հիմնականում գործակցում է ռուսական արտադրողների հետ, որովհետև մեր սպառազինության բազան մշտապես եղել է ռուսական արտադրության: «Հետեւապես՝ մի արտադրանքից մյուսին շեշտակի անցումը՝ նպատակահարմար չէ: Անձնակազմն արդեն սովոր է այդ արտադրանքին և, բնականաբար, նոր սերնդի տեխնիկային տիրապետելը, այն յուրացնելն ավելի հեշտ կլինի: Բացի դրանից, պայմանավորվածության համաձայն՝ ռուսական կողմը մեզ զգալի զեղչով է տրամադրելու սպառազինությունը »,-պարզաբանել է նա:

Բանախոսը նկատում է, որ մեր երկրի ռեսուրսներն անսահմանափակ չեն, հետեւաբար՝ գտնվել է մի տարբերակ, որով հնարավոր է այս պահին ձեռք բերել շատ կարևոր սպառազինություն՝ պահպանելով ուժերի հավասարակշռությունը: «Հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթը, փոխադարձ վստահության առկայությունը թույլ է տալիս նման երկարաժամկետ ծրագրեր կազմել և ամենակարևորն այն է, որ մենք այս կերպ պատասխանելու ենք Ադրբեջանի հարաճուն սպառազինություններին, բայց պատասխանելու ենք, ինչպես բազմիցս ասվել է, ասիմետրիկ մեթոդաբանությամբ, այսինքն՝ ոչ թե քանակին քանակ ենք հակադրելու, այլ ձեռք ենք բերելու այնպիսի սպառազինություն, որը, ինչպես ընդունված է ասել, անդառնալի վնաս է հասցնելու հակառակորդին, եթե վերջինս փորձի խոսքից անցնել գործի: Կրկնում եմ՝ կարևոր է այն, որ մենք այս կերպ ուժերի հավասարակշռությունը պահպանում ենք և չենք թողնում, որ հակառակորդը ձեռք բերի մեր հանդեպ որակական գերազանցություն և պատրանքների տրվի, թե կարող է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով կամ կարող է ինչ-որ բան պարտադրել մեզ»,-ընդգծել է Ջամալյանը:

«Ռազմ ինֆո» ռազմական լուրերի և վերլուծությունների կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն էլ թվարկում է, թե ինչ տեսակի սպառազինության կարիք ունի Հայաստանը: «Առաջին հերթին, իմաստ ունի արդիականացնել մեր զրահատեխնիկան, մասնավորապես՝ T 72 տեսակի տանկ: Բացի դրանից, լավ կլիներ թարմացնել մեր հրետանու թե ինքնագնաց, թե քարշակային զինանոցը: Ցանկալին կլիներ նաև հակատանկային, հրթիռային համակարգերի գնում: Անհրաժեշտություն կա նաեւ ավիացիոն համակարգերի արդիականացման, մասնավորապես՝ ուղղաթիռների: Չէր խանգարի նաեւ հակաօդային պաշտպանության համակարգերի արդիականացումը»,- «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Վրթանեսյանը: Բանախոսի կարծիքով՝ պետք է համալիր լուծում տալ և արդիականացնել թե հարձակողական, թե պաշտպանողական նշանակության տեխնիկան:

Պաշտպանության փոխնախարարն ԱԺ-ում հայտարարել է, որ ռուսական վարկի շրջանակում ձեռք բերվելիք զենքը երբևէ չի եղել հայկական բանակում: Փորձագետի կանխատեսմամբ՝ փոխնախարարը նկատի է ունեցել «Իսկանդեր» տեսակի հրթիռները: «Դժվար է ասել, թե «Իսկանդերի» որ մոդիֆիկացիան, որովհետև հաճախ ասում են «Իսկանդեր- Մ» , բայց կան սահմանափակումներ այդ տեսակի արտահանման համար, այսինքն՝ հրթիռային սպառազինության վերահսկման շրջանակում որոշ պայմանագրեր արգելում եմ այդ տեսակի արտահանումը, ավելի հավանական է «Իսկանդեր-Է» տիպի հրթիռը լինի, չնայած, գուցե, ՀԱՊԿ գծով կամ այլ պայմանավորվածությամբ հնարավոր լինի «Իսկանդեր-Մ» հրթիռների տրամադրումը Հայաստանին: Սակայն, ըստ իս, սպառազինության արդիականացումն ավելի առաջնային է, քան «Իսկանդեր» տիպի հրթիռները»,-ընդգծել է նա:

Վրթանեսյանի խոսքով՝ պաշտպանական ոլորտում Հայաստանը շեշտն ավելի շատ դնում է հակատանկային պաշտպանության վրա՝ ելնելով թե իր դիրքից, թե ռազմավարությունից: «Ադրբեջանն ունի իմ թվարկած բոլոր տիպի սպառազինությունները, բացի՝ «Իսկանդեր»-ից: Իրականում սխալ է ասել՝ այն ունի այսքան տանկ, ուրեմն մենք էլ պետք է ունենք այդքան տանկ , դա անիմաստ սպառազինությունների մրցավազքի է եւ հաշվի առնելով Հայաստանի տնտեսական հնարավորությունները՝ այդքան էլ ճիշտ մոտեցում չէ: Ավելի ճիշտ է հենց այն ռազմավարությունը, որն այսօր վարում է Հայաստանի զինված ուժերը՝ արդիականացում և հակառակորդի մեծ ծախսերը՝ փոքր ծախսերով չեզոքացում»,-շեշտադրել է բանախոսը:

 
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia