Հայաստանի գլխավոր թատրոնի հուլիսի ծրագիրը հագեցած է պրեմիերաներով
CultureԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հուլիսին կներկայանա մի շարք պրեմիերաներով և խաղացանկային ներկայացումներով: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին օպերային թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, թատրոնի ստեղծագործական խմբերն ամեն ինչ անում են լավագույնս ներկայացնելու հայկակ ան և համաշխարհային մշակույթի գոհարներն ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մարզերում և Արցախում:
Հուլիսի 7-ին հանրության դատին կհանձնվի «Մեղապարտ կրքեր» ժամանակակից բալետային բեմադրությունը և Հ. Պյորսելի «Մավրի պավանա» մեկ գործողությամբ բալետը: Հուլիսի 16-ին և 18-ին կներկայացվի Ժ. Բիզեի երկու գործողությամբ «Կարմեն» օպերան: Որպես դիրիժոր հանդես կգա Կարեն Դուրգարյանը:
Բացի այդ, հուլիսի 28-ին և 30-ին կներկայացվի Ա. Ադանի երկու գործողությամբ «Ժիզել» բալետը: Դիրիժորական վահանակին կրկին Կարեն Դուրգարյանն է: