Մնջախաղի պետական թատրոնը սերբական փառատոնից վերադարձել է ոսկե մեդալով
CultureՄնջախաղի պետական թատրոնը հունիսի 25-28-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած «Միմոդրամայի և մնջախաղի միջազգային փառատոնին» հանդես է եկել «Աթոռի ոգին» մոնոներկայացումով: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ներկայացումն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդ ունելությանը և մասնագիտական հանձնաժողովի բարձր գնահատականին: Հուլիսի 28-ին տեղի է ունեցել փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ, Մնջախաղի պետական թատրոնը՝ «Մնջախաղ» անվանակարգում արժանացել է ոսկե մեդալի:
Շրջագայությունն անցկացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Երևանի մնջախաղի թատրոնի պատմության սկիզբը դրվեց 1969 թվականին` Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ուսանող Հենրիկ Պողոսյանի շնորհիվ, որի ստեղծած «Տուշպա» թատերախումբը 1969 թվականին դարձավ հանրապետության ուսանողական «Գարուն» փառատոնի դափնեկիր՝ մանրապատումների ծրագրով։ Իր առաջին ամբողջական ներկայացմամբ թատերախումբը հանդես եկավ 1974 թվականի մայիսի 18-ին՝ Հայաստանի մշակույթի նախարարության գեղարվեստական խորհրդի և մշակույթի անվանի գործիչների ներկայությամբ, որի շնորհիվ ճանաչվեց «Պրոֆեսիոնալ կոլեկտիվ» և ընդգրկվեց «Հայհամերգ»-ի կազմում։ Այս տարեթիվն էլ թատրոնի ծննդյան օրն է։ Թատրոնը պետական կարգավիճակ ստացավ 1983 թվականին և վերանվանվեց «Երևանի մնջախաղի պետական թատրոն»։ 1998 թվականին թատրոնի գեղարվեստական ղեկավար է դառնում Ժիրայր Դադասյանը, ով ղեկավարում է թատրոնը ցայսօր: