Եվրոպայում հաստատված անոմալ շոգը առաջիկայում կպահպանվի. Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպություն
SocietyԱրեւմտյան, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպան ընդգրկած անոմալ շոգ եղանակը առաջիկայում կպահպանվի: Այդ մասին հաղորդել Է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ)՝ հղում անելով Գերմանիայի օդերեւութաբանական ծառայությանը (Deutscher Wetterdienst, DWD), որը մոնիթորինգի նրա տարածաշրջանային կենտրոնն Է Բոգո տայում:
«DWD-ն նախազգուշացնում Է, որ Եվրոպայի շատ տարածաշրջաններ առաջիկա օրերին կզգան ուժեղ կամ շատ ուժեղ շոգ,-Ժնեւում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել Է ՕՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Կլեր Նուրիսը:-Իրադրության անցկացված մոդելավորման համաձայն՝ Եվրոպայի շատ մասերում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի՝ չորային եղանակով հանդերձ»:
ՕՀԿ-ում շոգի ներկայիս ալիքը անսվոր են համարում, քանի որ այն չափազանց վաղ Է եկել ու լայնորեն տարածվել: Դրա հետ մեկտեղ կազմակերպության մասնագետները չեն շտապում եզրակացություն անել այն մասին, որ ներկայիս անոմալ բարձր ջերմաստիճանը կլիմայի տաքանալու հետեւանքն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: