Yerevan, 25.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թուրքական շաբաթ. Ստամբուլի հայկական որբանոցի համար ԵԽ ներկայացված դիմումից մինչև Մեջլիսի նոր խոսնակի ընտրությունը

 Ստամբուլի հայկական որբանոցի վերադարձը, Թուրքիայի Մեջլիսի նոր նախագահի ընտրությունը, ինչպես նաև կառավարական կոալիցիա կազմելու վերաբերյալ խոսակցությունները մի քանիսն էին այս շաբաթ երկրում տեղի ունեցած ուշագրավ իրադարձություններից: «Արմենպրես»-ը հետևել է անցնող շաբաթվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցող դեպքերին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Թուրքիայում շարունակվում է պայքարը Ստամբուլի Թուզլա թաղամասի հայկական որբանոցը հետ վերադարձնելու ուղղությամբ: Թուրքիայի մարդու իրավունքների կազմակերպությունն այս շաբաթ հայտարարեց, որ Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոցի տարածքի՝ հայկական հիմնադրամին վերադարձնելու հետ կապված դիմում է ներկայացրել Եվրոպայի խորհուրդ և Եվրախորհրդարան: 

Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամվոր Գարո Պայլանի միջնորդությամբ երկրում կարծես թե կարգավորվեց ոչ մահմեդականներին պատկանող դպրոցներում երեխաների ընդունման համար «գաղտնի ծածկագրի» սկզբունքի կիրառման խնդիրը: Այսուհետ ոչ մահմեդական երեխաները կկարողանան ազգային փոքրամասնությունների դպրոցներ ընդունվել միայն տվյալ կրթական հաստատության տնօրենի որոշմամբ: 

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում այս շաբաթ կայացան Մեջլիսի խոսնակի ընտրությունները: Ընտրություններիառաջին, երկրորդ, ինչպես նաև երրորդ փուլերում, սակայն, մեջլիսի խոսնակին ընտրել չհաջողվեց: Միայն չորրորդ փուլում, որտեղ մրցում էին իշխող «Արդարություն և զարգացում» ու քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունների առաջադրած թեկնածուները «Ազգայնական շարժում» կուսակցության «չեզոքության» հետևանքով հաղթանակ տարավ Դավութօղլուի կուսակցության թեկնածուն՝ նախկին պաշտպանության նախարարԻսմեթ Յըլմազը:

Մեջլիսի խոսնակի ընտրությունից հետո քեմալականներն ու քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամները մեղադրեցին ազգայնականներին՝ ընտրության վերջին փուլում չեզոքություն պահպանելու և այդպիսով իշխող կուսակցության հաղթանակն ապահովելու համար: Կուսակցությունների ղեկավարները կատարվածը որակեցին որպես ԱԶԿ-ԱՇԿ կառավարական կոալիցիայի կազմման ազդանշան:

Մինչ երկրում շարունակվում են քննարկումները կոալիցիա կազմելու վերաբերյալ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նշանակեց նոր պաշտպանության նախարարի: Պաշտոնը զբաղեցրեց դեռևս 2011 թվականին երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնած Վեջդի Գյոնուլը:

Անցնող շաբաթվա ընթացքում երկրում կրկին արդիական դարձան խոսակցությունները Թուրքիայի կողմից Սիրիայի դեմ պատերազմ սկսելու վերաբերյալ: Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանին նոր ռազմական տեխնիկա և զրահամեքենաներ կուտակեցին: Իրավիճակի վերաբերյալ չհապաղեց վարչապետ Դավութօղլուի հայտարարությունը, ով նշեց, որ Թուրքիան պարզապես ամրապնդում է թուրք-սիրիական սահմանը, սակայն մտադրություն չունի մոտ ապագայում այդ երկրում ռազմական գործողություններ սկսել:

Թուրքիայի տարածքում կարծես թե ռազմական նոր ճակատ է բացվում՝ այս անգամ երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ: Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հունիսի 30-ին ռմբակոծեցին Դաղլըջայի Ավաշին շրջանը, որտեղ կային քուրդ զինյալներ: Կատարվածի առնչությամբ հայտարարություն տարածեց PKK-ի ռազմական թևերից մեկը՝ «Ժողովրդի պաշտպանության ուժեր»-ը (HPG)՝ նշելով, որ կատարվածն ազդանշան էր այն բանի վերաբերյալ, որ թուրք-քրդական զինադադարն ավարտված է: 

Այս շաբաթ թուրքական ոստիկանությունը հերթական անգամ բիրտ ուժ կիրառեց սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ: Թուրք իրավապահ մարմինները ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազի միջոցով միայն կարողացան ցրել Ստամբուլում անցկացված «ԼԳԲՏ պատվո երթը»:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game